https://arm.sputniknews.ru/20211124/salmonela-stafilakok-burgyri-um-tunavorman-pattshary-hajtni-e-35694118.html
Սալմոնելա, ստաֆիլակոկ․ «Բուրգըրի»-ում թունավորման պատճառը հայտնի է
Սալմոնելա, ստաֆիլակոկ․ «Բուրգըրի»-ում թունավորման պատճառը հայտնի է
Sputnik Արմենիա
Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T17:14+0400
2021-11-24T17:14+0400
2021-11-24T17:33+0400
ռեստորան
թունավորում
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28544125_0:92:3029:1796_1920x0_80_0_0_06fa5e603a26dcfebb5039160e9f0a5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները հայտնի են։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակով 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կազմակերպություններից: «Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս` կիսաֆաբրիկատ) հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis)»,–նշված է հաղորդագրության մեջ։ Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկ։ Իսկ, ահա, խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։
https://arm.sputniknews.ru/20210625/zangvatsayin-tunavorum-gyumrium-28078804.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28544125_205:0:2936:2048_1920x0_80_0_0_525756fd244f5d2c5766fb7439cd33ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռեստորան, թունավորում, վարակ
ռեստորան, թունավորում, վարակ
Սալմոնելա, ստաֆիլակոկ․ «Բուրգըրի»-ում թունավորման պատճառը հայտնի է
17:14 24.11.2021 (Թարմացված է: 17:33 24.11.2021) Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները հայտնի են։ Տեղեկությունը հայտնում է
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակով 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կազմակերպություններից:
«Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս` կիսաֆաբրիկատ) հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկ։ Իսկ, ահա, խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։