00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Շարժումը համարել ազգային, բայց ոչ քաղաքական` ուղղակի աբսուրդ է. փորձագետ

Ավետիսյան. Շարժումը համարել ազգային, բայց ոչ քաղաքական, ուղղակի աբսուրդ է
Բաժանորդագրվել
Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանում «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամների անցկացրած բողոքի տարաբնույթ ակցիաներին։
Ցանկացած շարժում, որն առնչություն ունի պետության հետ, նրանում առկա զարգացումների ու կառավարիչների դեմ ուղղված բողոքների հետ, միանշանակ քաղաքական է, հետևաբար «Ազատագրական շարժում» նախաձեռնության գործողություններն ապաքաղաքական որակելը ճիշտ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
Փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ
«Եթե ասվում է, որ մի բան ապաքաղաքական է, ապա կնշանակի, որ դրա համար պատասխանատվություն կրողներ չկան։ Ինչի՞ց ենք դժգոհ, ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ, այս հարցերն ընդգրկող օրակարգ պետք է առաջարկվի հանրությանը։
Թե ինչու են հրապարակում պահանջում բանակցային փաստաթղթեր ներկայացնել (հրաժարականի փոխարեն) իրենց իսկ կողմից դավաճան համարվող անձից, ինձ համար պարզ չէ: Որևէ քաղաքական օրակարգ չի նշմարվում, հայտնի չէ, թե ովքեր են այն անձինք, ովքեր, դիցուք, վարչապետի հրաժարականից հետո ստանձնելու են կառավարման պատասխանատվությունը և ինչ են անելու երկրի հետ»,– ասաց փորձագետը։
Ավետիսյանի կարծիքով`կարևորագույն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայությունն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Նա տվյալ նախաձեռնության ներկայացուցիչների ազնվությանն ու հայրենասիրությանը բնավ չի կասկածում, բայցևայնպես պնդեց, որ գործընթացներն ի սկզբանե պետք է լինեն քաղաքական, պետք է առաջ քաշվի հստակ օրակարգ, լինեն առաջնորդներ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ում հետևից են գնում կամ ինչ նպատակների շուրջ են համախմբվում։
Акция протеста на проспекте Мясникяна (22 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Երևանյան փողոցներում բողոքի ակցիայի մասնակիցներից 18 մարդ բերման է ենթարկվել
«Ոչ ոք չի կասկածում, որ երկրի ներկա վիճակը վատ է, ուղղակի անհրաժեշտ է պարզել, թե ում ումով ենք փոխարինում, որպեսզի վատից ավելի վատ տարբերակ չստացվի։
Հայաստանում լայն հանրային շրջանակների մոտ թյուր պատկերացումներ կան այն մասին, թե առհասարակ ինչ է քաղաքականությունը, մինչդեռ քաղաքականությունն այն նպատակներն են, որոնց հետամուտ ենք լինում, որոնց հասնելու համար մշակվում են գործողություններ, ռազմավարություն, այսինքն` պետության հետ կապված ցանկացած գործընթաց քաղաքական է։ Այս դեպլում ասել, որ հրապարակում գործող շարժումն ապաքաղաքական է, իրականության հետ կապ չունի»,-ասաց նա։
Փաշինյան, ինչո՞ւ ես վախենում, դուրս արի. վարչապետն այդպես էլ չեկավ հրապարակ
Ավետիսյանի պնդմամբ` եթե «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամները խորշում են քաղաքական ուժերի միջամտությունից, ազդեցությունից կամ մասնակցությունից, դա այլ խնդիր է, ուղղակի պետք է հստակ ներկայացնեն երկրի առջև ծառացած պրոբլեմների լուծման տարբերակները, ներկայացնեն համապատասխան անձանց, ովքեր ի զորու են լուծել այդ պրոբլեմներն ու վերականգնել փլուզված անվտանգային համակարգը։
Հիշեցնենք` նոյեմբերի 22-ի վաղ առավոտից «Ազատագրական շարժում» նախաձեռնության մի շարք անդամեր բողոքի ակցիաներ են իրականացրել Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Ժամը 17։00–ին նրանք միասնական հանրահավաք են իրականացրել Հանրապետության հրապարակում։
Акция протеста перед домом Правительства (11 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
«Նիկո՞լն է ձեզ պաշտպանելու». կառավարության առջև բողոքի ակցիա անողներին բերման ենթարկեցին
Հանրահավաքներ ու երթեր են անցկացվել նաև նոյեմբերի 23-ին, իսկ նոյեմբերի 24-ի առավոտյան բողոքի ակցիա է իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կանխել սահմանագծման և սահմանազատման ցանկացած հակահայկական ծրագիր, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծն ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։
Լրահոս
0