Շմոլ գազից թունավորված երեխաները դուրս են գրվել «Մուրացան» հիվանդանոցից

© Sputnik / Asatur YesayantsԵրեխա
Երեխա - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Երեխա
Բաժանորդագրվեք
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը հայտնում է, որ երեխաները համապատասխան բուժօգնություն են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Շմոլ գազից թունավորված երեխաները դուրս են գրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 3 երեխայի են հիվանդանոց տեղափոխել։

«Նույն ընտանիքից հիվանդանոց տեղափոխված երեխաները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից»,–գրել է Դանիելյանը։

Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք էր գրանցվել նոյեմբերի 22-ին. Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում տեղի ունեցած գազի արտահոսքի պատճառով մեկ մարդ մահացել էր, 3-ը` հոսպիտալացվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала