Թեհրանից մեր ըմբիշները 13 մեդալով են վերադառնալու. 3–ը ոսկի է

© Photo : Facebook / Wrestling - ArmeniaԻրանում զինծառայողների ըմբշամարտի 35-րդ ԱԱ-ը մասնակցած ըմբշամարտի Հայաստանի պատվիրակությունը
Իրանում զինծառայողների ըմբշամարտի 35-րդ ԱԱ-ը մասնակցած ըմբշամարտի Հայաստանի պատվիրակությունը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Իրանում զինծառայողների ըմբշամարտի 35-րդ ԱԱ-ը մասնակցած ըմբշամարտի Հայաստանի պատվիրակությունը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականն Աշխարհի առաջնությանը թիմային հիանալի արդյունքներ են գրանցել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թեհրանում ընթացող Բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությանը Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Թիմայինհաջողություն է գրանցել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանրագումարում մեր ըմբիշները նվաճել են 13 մեդալ, որը գերազանց արդյունք է։
Յուրի Կարոգլանյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում Յուրի Կարոգլանյանը չեմպիոն է դարձել
Այսպիսով, Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ընթացող առաջնությունն ավարտվել է։ Աշխարհի առաջնությունը մասնակցում էին 21 երկրի 300 մարզիկ։
Հիշեցնենք, որ ոսկե մեդալ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Թադևոսյանը և Կարեն Ասլանյանը: Իսկ ազատ ոճայիններից չեմպոնի կոչումը նվաճել էր Արման Անդրիասյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրան զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու համար (Նոյեմբերի 2021) - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Գևորգ Թադևոսյանը դարձել է ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն
Լրահոս
0