Ուջանի բնակչուհին համագյուղացու տնից գողություն էր արել. զարդերը պահել էր սառնարանում

Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 39-ամյա մի բնակչուհի համագյուղացու տնից գողություն է արել, հայտնում են ոստիկանությունից: Նոյեմբերի 20-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. կառավարությունը վերացնում է նոր հանցատեսակը
Պարզվել է, որ նա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերի, համագյուղացու տնից բանկային քարտեր, ոսկյա զարդեր ու փող էր գողացել: Բերման ենթարկված կինը իր հսկողությանը հանձնված մրգերի սառնարանից ներկայացրել է գողացված ոսկյա վզնոց՝ ոսկյա խաչով, և ոսկյա մատանի:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала