00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ քաղաքական գործիչների դեմ հարձակման տվյալները կարող են հայտնվել Ադրբեջանի մոտ. Պապյան

Պապյան. Pegasus–ն ընտրովի, շատ թանկ հարձակման տեսակ է, ամեն մարդ չի կարող իրեն դա թույլ տալ
Բաժանորդագրվել
«Կիբերհաբի» համահիմնադիր Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` «Pegasus» ծրագրով հարձակումներ են իրականացվել ՀՀ քաղաքացիների վրա։
«Pegasus»–ը լրտեսական ծրագիր է, որն հիմնականում օգտագործվում է միայն պետությունների իրավապահ համակարգերի կողմից ահաբեկիչներին, հանցագործներին բռնելու համար։ NSO Group–ը հայտարարում է, որ չի վաճառում այդ ծրագիրը կողմնակի մասնավոր անձի։ Հայաստանն ու Ադրբեջանը այդ ընկերության հաճախորդների ցուցակում են։ Ստացվում է, որ որևէ պետություն, որն այդ ընկերության պատվիրատուներից է, կարող է պատվիրել այս կամ այն անձանց դեմ հարձակումներ։ Խոսելով աղմուկ հանած ծրագրից` Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ասաց «Կիբերհաբի» համահիմնադիր Արթուր Պապյանը։
«Եղած տեղեկատվությունը բավարար է դատելու համար, որ Հայաստանում հնարավոր են այդպիսի հարձակումներ, ընդ որում` տարբեր սպեկտրի մարդկանց դեմ։ «Ամնեսթիտեք» ընկերությունը չորս ամիս առաջ հրապարակել է հատուկ գործիքակազմ` բաղկացած հինգ ծրագրային ապահովումից, որը ցանկացած մարդ կարող է ներբեռնել և փորձել հայտնաբերել Pegasus վիրուսային ծրագրի հետքերը հեռախոսում։ Պատահական չէ, որ դրանից մի քանի ամիս անց Apple ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն, որովհետև «Ամնեսթիտեքը» ներկայացրել էր հարձակման հետքերի մասին ամփոփ տեղեկատվություն, այսինքն` IP հասցեներ, որոնցից կառավարվել են հեռախոսները»,– նշեց «Կիբերհաբի» համահիմնադիրը։
Արթուր Վանեցյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
ՀՀ քաղաքացիներին լրտեսում են բջջայինների միջոցով. Վանեցյանն Apple–ից նամակ է ստացել
Պապյանի խոսքով` Apple ընկերությունը կարողանում է հեռախոսներում տեսնել լրտեսական ծրագրի հետքերը` ելնելով կամ սեփական մշակումներից, կամ արդեն իսկ հրապարակված տվյալներից։ Ըստ նրա` գործ ունենք շատ կոնկրետ և նեղ թիրախավորված կիբերհարձակման հետ, ամեն մարդ չի կարող իրեն դա թույլ տալ, որովհետև Pegasus–ն ընտրովի և շատ թանկ կիբերհարձակման տեսակ է։
«Եթե Հայաստանը հիպոթետիկորեն պատվիրի հարձակում որևէ հայ քաղաքական գործչի դեմ, բացառված չէ, որ նույն տվյալները կարող են հայտնվել Ադրբեջանի մոտ, քանզի նրան նույնպես կարող են այդ տվյալները հետաքրքրել։ Սա իրականում շատ մտահոգիչ է, և եթե ինչ որ երկիր օգտվում է այդ ծրագրից, դա շատ վտանգավոր է։ Օրինակ` ռուսները չեն վստահում որևէ երրորդ երկրի, որովհետև կարծում են, որ իրենց անվտանգության ծառայությունները պետք է լինեն անհրաժեշտ ինֆորմացիայի միակ տիրապետողը, հետևաբար պատահական չէ, որ ՌԴ–ն NSO Group–ի հաճախորդների ցուցակում չկա»,– նշեց «Կիբերհաբի» համահիմնադիրը։

Պապյանի տեղեկացմամբ` եթե «Pegasus» ծրագիրը կա հեռախոսում, ապա այն թույլ է տալիս ձայնագրել, տեսագրել, ֆիքսել շարժը, կարող է խոցել հեռախոսը, եթե այն թարմացվող չէ։ Ըստ նրա` սովորաբար թիրախ են դառնում հայտնի դեմքերն ու քաղաքական գործիչները, իսկ շարքային քաղաքացիներին ծրագիրը չի սպառնում։

Նշենք, որ ավելի վաղ «Վի Իքս Սոֆթ» ընկերության տեղեկատվական անվտանգության գլխավոր աշխատակից Ռուբեն Մուրադյանը ևս հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիները նամակներ են ստանում Apple-ից` «Pegasus» ծրագրի կողմից հարձակումների ենթարկվելու մասին զգուշացմամբ։
«Անցած գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ էլ. փոստով ստացել է նման նամակ»,- գրել էր նա։
«Apple»–ը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում
Արևմտյան մամուլը հայտնում է, որ Apple-ն այսօր դատական հայց է ներկայացրել «Pegasus» ծրագրի հեղինակ իսրայելական NSO Group ընկերության դեմ` Apple-ի օգտատերերին հսկողության ենթարկելու ու թիրախավորման համար:
Apple-ը պահանջում է արգելել NSO Group-ի ծրագրի կիրառությունը։
NSO Group-ը մասնագիտացած է պետական մարմիններին ահաբեկչությունների դեմ պայքարում աջակցող տարատեսակ ծրագրերի ստեղծման մեջ։
Լրահոս
0