Ադրբեջանը շարունակում է արցախցիների անձնական տվյալների հավաքագրման փորձերը

© Pixabay / tookapicՀամակարգչի դիմաց նստած երիտասարդ
Համակարգչի դիմաց նստած երիտասարդ - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Համակարգչի դիմաց նստած երիտասարդ
Բաժանորդագրվեք
ԱՀ ԱԱԾ–ն հորդորում է արցախցիներին անձնական տվյալներ փոխանցել միայն պետական կառույցներին:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը։

«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ԱԱԾ–ն հորդորում է սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցել միայն պետական կառույցներին:
Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում քաղաքացիները պետք է անհապաղ դիմեն ԱՀ ԱԱԾ:
Հայ քաղաքական գործիչների դեմ հարձակման տվյալները կարող են հայտնվել Ադրբեջանի մոտ. Պապյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала