Անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն
17:48 25.11.2021 (Թարմացված է: 17:58 25.11.2021)
© Photo : official site of MoD of RAՀայ-ռուսական համատեղ զորավարժություններ
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Հետևակի մարտական մեքենաներն ու օդուժը կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
© Photo : official site of MoD of RAՀայ-ռուսական համատեղ զորավարժություններ
Հայ-ռուսական համատեղ զորավարժություններ

Նշվում է, որ զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ին էլ անցկացվել էին Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները: Մասնակցել են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները: