Արմավիրի նախկին մարզպետը նշանակվեց փոխվարչապետ. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը

© Sputnik / Aram Nersesyan / Համբարձում Մաթևոսյան
Համբարձում Մաթևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Համբարձում Մաթևոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ փոխվարչապետի աթոռը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր է ստորագրել, որով Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
Հիշեցնենք` նա մարզպետի պաշտոնից ազատվել էր երեկ` նոյեմբերի 25-ի կառավարության գրավոր քվեարկության արդյունքում։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:
Մաթևոսյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին:
Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
Լրահոս
0