Դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել. Փաշինյանը հիշեցնում է` առջևում ձմեռ է

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
Անահիտ Ավանեսյանը չբացառեց, որ դրական դինամիկայի պահպանման դեպքում դիմակ դնելու ռեժիմը կթեթևացվի։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց` քանի որ կորոնավիրուսի թվերն իջել են, հնարավո՞ր է, որ առաջիկայում վերացվի բացօթյա տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը։
«Մենք մեր սահմանափակող բոլոր միջոցառումները կիրառում ենք ըստ համաճարակային իրավիճակի և շատ ճկուն կերպով դրանք անընդհատ փոփոխում ենք` անհարկի չծանրաբեռնելով մեր քաղաքացիներին։ Բայց նաև մենք բոլորս տեսնում ենք, որ այդ միջոցառումները տալիս են ուղիղ էֆեկտ, և մենք ունենում ենք թվերի նվազում»,– ասաց Ավանեսյանը` չբացառելով, որ դրական դինամիկայի պահպանման դեպքում դիմակ դնելու ռեժիմը ևս կթեթևացվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նկատեց, որ առջևում ձմեռ է, ու քաղաքացիների դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի։

«Հայաստանի շատ տարածաշրջանների կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, քան առանց դիմակի։ Այնպես որ գարնանը այդ մասին կմտածենք,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ կատակում է, ապա լուրջ ավելացրեց,– ըստ իրավիճակի պետք է կողմնորոշվենք»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, որն, ի դեպ, ՀՀ նախագահի նստավայրում հայտնի ընդունելության ժամանակ, աղմուկ հանած լուսանկարներում միակ դիմակով պաշտոնյան էր, կարծիք հայտնեց, որ դիմակն ամենաարդյունավետ միջոցն է վարակի տարածումը կանխելու համար։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Ինչպես պատահեց, որ կորոնավիրուսի թվերը սկսեցին նվազել. Փաշինյանը պատասխանեց իր հարցին
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала