Դպրոցի տնօրենը հաշվապահությամբ չի զբաղվի. նրան կընտրեն նշանակովի խորհրդի անդամները

Երևանի թիվ 135 դպրոցում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Երևանի թիվ 135 դպրոցում
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանը, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ կառավարությունն ուզում է, որ դպրոցի տնօրենները հնարավորինս քիչ զբաղվեն «դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ» հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Այն գործադրին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ներկայացնելով նախագծում առաջարկվող հիմնական փոփոխությունները` Դումանյանը նշեց, որ դրանում հատուկ ուշադրություն է դարձվել ներառական կրթությանը` յուրաքանչյուր երեխայի համար մատչելի կրթական միջավայր ապահովելու համար։
«Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մի կողմից նվազեցնել վարչարարությունը և մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից հնարավորություն կընձեռնեն նվազեցնելու այն ռիսկերը, որոնք առկա են տարբեր ուսումնական հաստատություններում»,– ասաց Դումանյանը։
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Հայտնի են դպրոցական ձմեռային արձակուրդների օրերը. ԿԳՄՍՆ հայտարարությունը
Այդ նպատակով առաջարկվում է տարանջատել դպրոցների վարչատնտեսական ու կրթական կառավարումները։ Վարչատնտեսական կառավարությունը կիրականացվի մի քանի դպրոցների համար` կենտրոնացված ձևով` մեկ ընդհանուր վարչատնտեսական տնօրենի միջոցով, որը կզբաղվի մի քանի դպրոցների հաշվապահությամբ ու այլ ծախսերով։ Իսկ յուրաքանչյուր դպրոց կունենա մեկական տնօրեն, որը կընտրվի դպրոցի խորհրդի կողմից։
Առաջարկվում է դպրոցի խորհուրդներն էլ վերածել ընտրովի մարմնից նշանակովիի, ինչն ըստ կառավարության, թույլ կտա դպրոցին խուսափել ուղղորդված խորհուրդներ ունենալուց, որի պարագայում խորհուրդը վերածվում էր ընդամենը տնօրեն ընտրող կառույցի։

«Ընդ որում խորհուրդը կունենա տնօրենին անվստահություն հայտնելու հնարավորություն»,– նախագծի հիմնական փոփոխությունները ներկայացնելով` ասաց Դումանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ այս փոփոխություններով կառավարությունն ուզում է, որ դպրոցի տնօրենները կենտրոնանան բացառապես կրթական պրոցեսի վրա ու հնարավորինս քիչ զբաղվեն «դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ» հարցերով։
Փաշինյանը նաև նշեց, որ վարչատնտեսական տնօրենների ընտրությունը կկանոնակարգվի արդեն ենթաօրենսդրական ակտերով` օրենքի ընդունումից հետո։ Ըստ վարչապետի` թեկնածուները պետք է ներկայացնեն, թե ինչ կերպ են պատկերացնում դպրոցի վարչատնտեսական կառավարումը։
Իսկ դպրոցի տնօրեններն ընտրվելուց հետո 1 տարի կլինեն անձեռնմխելի։ Դրանից հետո խորհուրդն իրավունք կունենա տնօրենին անվստահություն հայտնելու։
Սյունիքի որոշ տեղերում զինված ադրբեջանցիները տեղակայված են դպրոցների հարևանությամբ. ՄԻՊ
Հիշեցնենք` այս օրենքի նախագծի ամենաշատ քննարկված կետերից մեկը դարձավ մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալը։
Մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել։
Ըստ նախագծի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Սակայն դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала