Եղվարդի մոտ վթարվել է շտապօգնության մեքենան. բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

© Sputnik / Andranik GhazaryanՊՊԾ ավտոմեքենա
ՊՊԾ ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվեք
Ավտովթարը տեղի է ունեցել Կոտայքի մարզում՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Այսօր՝ ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են տեղի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։ Շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала