https://arm.sputniknews.ru/20211125/evs-mek-pashtvonja-e-irakanacrel-pashinjani-ev-alievi-operativ-kapy-vanecjan-35727433.html
Եվս մեկ պաշտոնյա է իրականացրել Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. Վանեցյան
Եվս մեկ պաշտոնյա է իրականացրել Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. Վանեցյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև օպերատիվ կապի հարցը: 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T15:17+0400
2021-11-25T15:17+0400
2021-11-25T15:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արթուր վանեցյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/03/20730339_0:176:3017:1873_1920x0_80_0_0_528e0a79a5a5c843980eba011e36a0b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ բացի իրենից, պետական ապարատի ևս մեկ պաշտոնյա է օպերատիվ կապ ապահովել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:Քաղաքական գործիչը հերքեց տեղեկությունն այն մասին, որ այդ կապը պահել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ միաժամանակ չցանկանալով նշել իրական պաշտոնյայի անունը։Վանեցյանը նշեց` լինելով ԱԱԾ ղեկավարի պաշտոնում` ինքն անձամբ շփվել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և նրա հետ խոսել բացառապես անվտանգության հարցերի մասին: Պատգամավորն ընդգծեց` 2019-ի սկզբին Փաշինյանն իրեն հայտնել էր, որ առանձին հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ կապը կպահպանի նաև մեկ այլ անձ։ Հարցին` արդյոք չի՞ փորձել պարզել, թե ադրբեջանական կողմի հետ ինչ թեմաներ է քննարկում այդ նույն պաշտոնյան, ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց, որ գերատեսչությունը չի հետևում վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։Ավելի ուշ Վանեցյանը հաստատել էր այդ տեղեկությունները` նշելով, որ որպես ԱԱԾ տնօրեն Փաշինյանի և Ալիևի միջև ինքն է օպերատիվ կապ պահել։
https://arm.sputniknews.ru/20211125/aranc-petutjan-tujltvutjan-pegasus-tsragrvov-hnaravvor-che-gaghtnalsel-voreve-mekin-vanecjan-35724793.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/03/20730339_143:0:2874:2048_1920x0_80_0_0_8beb01bb2ade16d9fbc7576dd3953ab5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արթուր վանեցյան, իլհամ ալիև
հայաստան, նիկոլ փաշինյան, արթուր վանեցյան, իլհամ ալիև
Եվս մեկ պաշտոնյա է իրականացրել Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. Վանեցյան
15:17 25.11.2021 (Թարմացված է: 15:19 25.11.2021) ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև օպերատիվ կապի հարցը:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ բացի իրենից, պետական ապարատի ևս մեկ պաշտոնյա է օպերատիվ կապ ապահովել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Քաղաքական գործիչը հերքեց տեղեկությունն այն մասին, որ այդ կապը պահել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ միաժամանակ չցանկանալով նշել իրական պաշտոնյայի անունը։
«Այդ անձը, եթե չեմ սխալվում, մինչ օրս պաշտոնավարում է։ Ներկա պահին չենք հանրայնացնի, թե ով է այդ պաշտոնյան, սակայն, եթե իմանանք, որ այդ մասին բարձրաձայնելով իրավիճակ կփոխվի, մենք դա անպայման կանենք։ Կարող ենք վնասել մեր երկրի պետական շահին, ոչ թե գործող վարչախմբին»,– ասաց պատգամավորը։
Վանեցյանը նշեց` լինելով ԱԱԾ ղեկավարի պաշտոնում` ինքն անձամբ շփվել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և նրա հետ խոսել բացառապես անվտանգության հարցերի մասին: Պատգամավորն ընդգծեց` 2019-ի սկզբին Փաշինյանն իրեն հայտնել էր, որ առանձին հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ կապը կպահպանի նաև մեկ այլ անձ։ Հարցին` արդյոք չի՞ փորձել պարզել, թե ադրբեջանական կողմի հետ ինչ թեմաներ է քննարկում այդ նույն պաշտոնյան, ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց, որ գերատեսչությունը չի հետևում վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը,
հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ Վանեցյանը
հաստատել էր այդ տեղեկությունները` նշելով, որ որպես ԱԱԾ տնօրեն Փաշինյանի և Ալիևի միջև ինքն է օպերատիվ կապ պահել։