Հադրութի Մեծ Թաղեր համայնքում որոնումներն արդյունք չեն տվել

Աճյունների որոնում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվեք
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում են Արցախի ԱԻՊԾ–ից։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:
Ադրբեջանը մերժում է. հայկական կողմը բանակցում է աճյունների որոնումները վերսկսելու համար
«Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала