Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»

Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվեք
Ինչո՞ւ է անարդար մոտեցումը. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին պատասխանել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում, այս անգամ՝ սոցիալական:

«Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձևավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1 միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350.000 դրամ միջին աշխատավարձ: ՀՀ պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայության քննիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները նույնպես ստանում են 300-ից 350 հազար դրամ աշխատավարձ»,– նշված է հոդվածում։

Ըստ թերթի` հիմա քննչական մարմիններում աշխատող քննիչները արդարության հարց են բարձրացնում՝ ինչու պետք է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի բարձր դասվի, ավելի կարևոր համարվի և գնահատվի պետության կողմից՝ բարձր աշխատավարձերի տեսքով, իսկ, օրինակ, սպանության բացահայտումները համարվեն երկրորդական:
Սա նշանակում է՝ պետության համար մարդը, մարդու կյանքը երկրորդական հարց է, գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, որի համար չի խնայվում ոչինչ: Պարբերականի հետ զրույցում շատ քննիչներ ասել են, որ օպերները լուրջ աշխատանք են անում, գործ են բացահայտում և քննիչների նման ցածր աշխատավարձ են ստանում. եթե այսպիսին է վերաբերմունքը, ապա իրենք էլ կաշխատեն իրենց ստացածի համապատասխան, և արդյունքն ու բացասական ազդեցությունը կրելու է պետությունը:
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Կողքից ամեն ինչ շատ հեշտ էր թվում. Անդրեասյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ինչո՞ւ է այս անարդար մոտեցումը. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանել է, թե նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում ու Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումում, որը դատարանի և կոմիտեի միջին օղակն է:

«Հետևաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց եթե գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ Գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, քան գլխավոր դատախազն ու նրա տեղակալները», – ասաց Անդրեասյանը:

Նախարարի պնդմամբ՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ իրենք որևէ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման հարց չեն քննարկել, այլ միայն փորձել են մի քանի անգամ ավելի բարդություններ ու ռիսկեր ունեցող հակակոռուպցիոն համակարգում այնպես անել, որ բարձրացումը լինի տրամաբանված։ «Դրա համար դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», -ասաց Անդրեասյանը»:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը քննարկում է դատախազների, գլխավոր դատախազի աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնելու հարցը:
Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ–ի հերթական բացահայտումը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала