00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժարականի պահանջներ՝ Հայաստանում ու Թուրքիայում. նմանություններ ու տարբերություններ

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցՀանրահավաք Ստամբուլի Տաքսիմ հրապարակում
Հանրահավաք Ստամբուլի Տաքսիմ հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Կարդում ես Անկարայից ու Ստամբուլից ստացվող լուրերը և զարմանում, թե գոնե արտաքուստ ինչ նման է այս օրերին իրավիճակը երկու հարևան երկրներում՝ Հայաստանում և Թուրքիայում։
Մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են ղեկավարի հրաժարականը։ Իհարկե, պատճառները տարբեր են։ Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվող հանրահավաքների մասնակիցների պահանջները հաստատ գիտեք։ Իսկ Թուրքիայի խոշոր քաղաքներում ցուցարարները բողոքում են ազգային տարադրամի՝ լիրայի աննախադեպ արժազրկման և գների անկառավարելի աճի դեմ։ Միայն այս շաբաթ լիրան արժեզրկվել է միանգամից 10 տոկոսով, իսկ գնաճը տարվա սկզբից, պաշտոնական տվյալներով, կազմել է 20 տոկոս։
Գներն աճում են, առաջնորդի հրաժարականն են պահանջում, բայց նա չի գնում, եւ խոսքը Հայաստանի մասին չէ
Սակայն թուրք տնտեսագետներից շատերը Կենտրոնական բանկի հաղորդագրություններին այլևս չեն հավատում և պնդում են, թե ինֆլյացիան հասնում է 60 տոկոսի, այսինքն՝ երեք անգամ ավելին է, քան պաշտոնապես ներկայացվում է։ Իսկ Ստամբուլի խանութներից մեկի աշխատողը պարզապես ծիծաղում է. «Այդ ո՞ւմ են փորձում խաբել իշխանությունները՝ պնդելով, թե գներն ընդամենը 20 տոկոսով են աճել, ախր, ես անձամբ եմ երկու շաբաթը մեկ փոխում մեր խանութի գնապիտակները և կարող եմ վկայել, որ այն ապրանքը, որը տարեսկզբին արժեր 100 լիրա, հիմա 200 լիրայով է վաճառվում»։
Թե′ Հայաստանում, թե′ Թուրքիայում մարդիկ պահանջում են երկրի ղեկավարի անհապաղ հրաժարականը։ Ռեջեփ Էրդողանն անմիջապես արձագանքել է. «Ո′չ մի հրաժարական, հերթական ընտրությունները մեզ մոտ կայանալու են 2023 թվականին։ Մենք այն պրիմիտիվ ցեղերից չենք, որոնք ամեն 15 ամիսը մեկ նոր ընտրություններ են կազմակերպում, մենք ժամանակակից պետություն ենք»։
Թուրքիայի արևելքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հետաքրքիր է, չէ՞. թեև Հայաստանի գործող իշխանությունները աննախադեպ բան են արել՝ երկու անգամ արտահերթ ընտրություններ են կազմակերպել, ինչը երբեք չէր եղել, բայց մի քանի անգամ հրաժարական տված վարչապետը այժմ արդեն հրաժարականի մասին լսել անգամ չի ուզում։
Խոստովանենք, որ նման համառության համար հիմքեր երկու պետությունների առաջնորդները այնուամենայնիվ ունեն։
Թուրքիա - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Թուրքիայում խոշոր հանրահավաքներ են. պահանջում են Էրդողանի հրաժարականը
Տեսեք։ Ոմանք պնդում են, թե հայաստանցիների գերակշիռ մասը ցանկանում է, որ վարչապետը հեռանա։ Իրականում այն հանրահավաքները, որտեղ հնչում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, կարծես թե, օրեցօր ավելի մարդաշտ են դառնում, սակայն այդ թիվը ակնհայտորեն բավարար չէ գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար։
Ափսոս, որ նշված չէ Ալթայը, որտեղից նրանք եկել են․ Պեսկովը՝ Էրդողանի լուսանկարի մասին
Ավելին, տարբեր ուժեր՝ փոխանակ միավորվելու և մի բռունցք դառնալու, սեփական շարժումներն են նախաձեռնել, առանձին-առանձին հանրահավաքներ են անցկացնում։ Մինչդեռ անհերքելի փաստն այն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծ մասը՝ ավելի քան 50 տոկոսը իր աջակցությունն է հայտնել վարչապետի թիմին։ Սա էլ հո չե՞ք հերքի։
Կզարմանաք, բայց Թուրքիայում կատարվողը գրեթե 100 տոկոսով կրկնում է մեր իրողությունները։ Լսելով հակակառավարական ցույցերի մասին, մարդ անմիջապես մտածում է՝ թուրքական իշխանությունների վերջը եկել է, նախագահը ուր որ է ստիպված կլինի ժողովրդի ճնշման տակ հեռանալ։
Թուրքական լիրա - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Թուրքական լիրան շարունակում է թարմացնել հակառեկորդները
Իրականում օրերս, երբ սոցիոլոգիական գործակալություններից մեկը ինտերնետով հարցրել է օգտատերերին, թե ինչպես են վերաբերվում Ռեջեփ Էրդողանին, ընդամենը մեկ օրվա ընթացքում 900 հազար մարդ ասել է. «Լիովին աջակցում եմ մեր նախագահին», մինչդեռ նրա հրաժարականի օգտին արտահայտվել է ընդամենը 300 հազարը՝ երեք անգամ քիչ մարդ։
Այսինքն, նախագահի մոլի երկրպագուները հասկացնում են՝ թքած ունենք գների աննախադեպ աճի վրա, մի կերպ կդիմանանք այս իշխանությունների օրոք ծագած բոլոր դժվարություններին, բայց մեր պաշտելի առաջնորդի հանդեպ անհուն սերը՝ անկախ նրա վարքագծից, կմնա հավերժ։ Բա որ ասում եմ՝ շատ ծանո՜թ պատկեր է։
Էրդողանի օրերը հաշված են. չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Իհարկե, նման լայն աջակցությունը միշտ դրական կողմ ունի՝ այն հավակնոտ ծրագրեր իրագործելու շատ մեծ հնարավորություններ է ընձեռում ղեկավարներին։ Մեկը նույնիսկ պարտությունից հետո կարող է փայփայել «խաղաղության դարաշրջան» բացելու գեղեցիկ գաղափարը, մյուսը՝ հենվելով իր ռազմական հզորության վրա, գործնականում կօգնի եղբորը հաղթանակի հասնել, հետո կոշտ պայմաններ կառաջադրի հարևանին, բայց էլի կփորձի համոզել բոլորին, թե ինքն էլ է խաղաղության ջերմ կողմնակից։
Այո′, արտաքուստ ամեն ինչ շատ նման է, իրականում՝ չափազանց տարբեր։
Լրահոս
0