00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են արել ռուս խաղաղապահներն Արցախում վերջին ժամանակահատվածում

© Photo : Минобороны РоссииՌուս խաղաղապահները ԼՂ 27 դիտակետերում անցկացրել են պաշտպանության պլանային համալիր վարժանք
Ռուս խաղաղապահները ԼՂ 27 դիտակետերում անցկացրել են պաշտպանության պլանային համալիր վարժանք
 - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Ռուս խաղաղապահները ԼՂ 27 դիտակետերում անցկացրել են պաշտպանության պլանային համալիր վարժանք . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խաղաղապահ զորախմբի անձնակազմը համալրված է ամենաժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում` ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաներով։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հետևում հրադադարի պահպանման ռեժիմին Արցախի և ԼՂ սահմանազատման ողջ երկայնքով գտնվող 27 դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ տարածքում տարբեր խնդիրներ է կատարում, ինչպես օրինակ` հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկում Լաչինի միջանցքում և ԼՂ սահմանազատման ողջ երկայնքով գտնվող 27 դիտակետերում, մարդասիրական շարասյուների ուղեկցում, քաղաքացիների անվտանգության ապահովում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ, ԼՂ տարածքի ականազերծում, ինչպես նաև քաղաքացիական բնակչության մարդասիրական աջակցություն», – ներկայացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Պորտնովը։
Նրա խոսքով` անհանգիստ շրջաններում ռուս խաղաղապահների կողմից կայունության պահպանման գործողություններն ու հակամարտող կողմերի ագրեսիայի զսպումը թույլ է տալիս կանխել լայնածավալ մարտական գործողություններն ու բազմաթիվ կյանքեր է փրկում։
Արցախում ռուս խաղաղապահներն ականազերծել են հին հայկական գերեզմանոցը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Արցախում ռուս խաղաղապահներն ականազերծել են հայկական գերեզմանոցի տարածքը
Խաղաղապահ զորախմբի անձնակազմը համալրված է ամենաժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում` ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաներով, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով։
Խաղաղապահ զորախումբը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից, որոնք հատուկ պատրաստություն են անցել խնդիրների կատարման համար։ Խաղաղապահների մեծ մասը Սիրիայում մարդասիրական գործողությունների ապահովման խնդիրների կատարման փորձ ունի։
Նրանց հանձնարարվում է տեղեկությունների հավաքագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին, այդ տեղեկությունների օպերատիվ փոխանցում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտի անվտանգ երթևեկության աջակցում և խաղաղ բնակչության նկատմամբ հակաիրավական գործողությունների կանխում։

Միայն նոյեմբերի ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ շուրջ 80 մեքենաների շարասյուների անվտանգ անցում։ Խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող վանքեր և մշակութային ժառանգության օբյեկտներ են ուղեկցվել մոտ 500 ուխտավորներ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոբիլ խմբերը հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման և իրավիճակի մոնիթորինգի նպատակով սահմանազատման գծի համաձայնեցված երթուղիներում իրականացրել են պարեկություն, շուրջ 70 անգամ խմբերը մեկնել են գյուղեր` գյուղատնտեսական և վերանորոգման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Բացի այդ, ջրամատակարարմամբ է ապահովվել Ստեփանակերտի, Ճարտարի, Բադարայի, Այգեստանի, Մաճկալաշենի բնակչությունը։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ներկայացուցիչները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ 8 մարդասիրական ակցիա են իրականացրել, հարկադիր տեղահանվածներին և կարիքավոր ընտանիքներին ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցելով։
21–ամյա արցախցին մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում
Ինժեներա–սակրավորային ստորաբաժանումների մասնագետներն այսօրվա դրությամբ ստուգել են 1937 շենք, մաքրել 683 կմ ճանապարհահատված և 2319 հա տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 26 076 պայթյունավտանգ առարկա։
Խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել ավելի քան 800 բնակիչներին։
Ներկա պահին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով` հարմարավետ բնակության և հատուկ խաղաղապահ խնդիրների կատարման համար։
Լրահոս
0