Կուզբասի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 52 մարդ

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկՓրկարարական մեքենաները Կուզբասի «Լիստվաժնայա» հանքի մոտ (25 նոյեմբեր, 2021թ․)․ Բելովո
Փրկարարական մեքենաները Կուզբասի «Լիստվաժնայա» հանքի մոտ (25 նոյեմբեր, 2021թ․)․ Բելովո - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Բաժանորդագրվեք
Հանքավայրում եղել է 285 մարդ, ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում առավոյան տեղի ունեցած փլոզման զոհ է դարձել 52 մարդ, այդ թվում՝ 6 փրկարար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նախնական տվյալներով՝ հանքավայրում մեթանի պայթյուն է տեղի ունեցել։
Իրավապահները ձերբակալել են հանքի տնօրենին, նրա առաջին տեղակալին ու տեղամասի պետին։
Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին
Հիշեցնենք՝ այսօր ժամը 08:30-ի սահմաններում, Բելովոյի մոտ գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել։
Արտակարգ պատահարի պահին գետնի տակ եղել է 285 մարդ, մեծ մասին դուրս են բերել մակերևույթ։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի ու 60 տուժածի մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала