Շուռնուխ և Որոտան գյուղերի տեղահանված բնակիչներին տրվող աջակցությունը չի դադարեցվի

© Photo : Facebook / Irina YolyanՇուռնուխ և Որոտան համայնքներում բնակելի տների վերանորոգման աշխատանքներ
Շուռնուխ և Որոտան համայնքներում բնակելի տների վերանորոգման աշխատանքներ - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Շուռնուխ և Որոտան համայնքներում բնակելի տների վերանորոգման աշխատանքներ
Բաժանորդագրվեք
Աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված է 43 անձ։ Նախկինում աջակցություն ստացած մեկ սյունեցի հոկտեմբերին մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի այն բնակիչներին, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, ՀՀ կառավարությունը կշարունակի աջակցություն տրամադրել։
Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։
Անպատասխան հարցեր. ովքե՞ր են այն իրանցիները, որ պատրաստվում են Սյունիքում ներդրումներ անել
Նախարարության ներկայացրած նախագծով` իրենց տունն ու հողամասը կորցրած ու այժմ Հայաստանի այլ տարածքներում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքներին տրամադրվող աջակցությունը երկարացվում է ևս 5 ամսով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք համայնքների ղեկավարներին, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարների տեղակալներին (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ
Շուռնուխի ու Որոտանի տեղահանված բնակիչներին, 2021 թվականի փետրվար-հուլիս ամիսներին կառավարության որոշմամբ, տրամադրվել է 300 000 դրամ (ընտանիքին), ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամին` ևս 68 000 դրամ։ Այս աջակցությունը հուլիսին դադարեցվել էր, բայց քանի որ հիշյալ անձինք դեռ հնարավորություն չունեն իրենց գյուղերը վերադառնալու, որոշվել է աջակցության ժամկետը երկարացնել ևս 5 ամսով` օգոստոսից մինչև դեկտեմբեր:
Անպատասխան հարցեր. ովքե՞ր են իրանցի ներդրողները, որոնք պատրաստվում են Սյունիքում ներդրումներ անել - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
ՌԱԴԻՈ
Անպատասխան հարցեր. ովքե՞ր են այն իրանցիները, որ պատրաստվում են Սյունիքում ներդրումներ անել
Սյունիքի մարզպետարանից ստացված ցուցակների համաձայն` աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված է 43 անձ։ Նախկինում աջակցություն ստացած մեկ սյունեցի հոկտեմբերին մահացել է։
Կապանի հիվանդանոցում համակարգչային տամոգրաֆ չկա` վիրավոր զինվորներին հետազոտելու համար
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала