«Զավեշտալի է, ճանաչում եմ այդ տղաներին». Վանեցյանը վստահեցնում է, որ իրեն հետևում են

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Արթուր Վանեցյան
Բաժանորդագրվեք
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով` իր տան դիմաց գաղտնի դիտակետ է դրված, որով հետևում են իրեն ու իր տուն եկողներին։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իրեն հետևում են։

«Զավեշտալի է, որ մտածում են, թե ես չեմ իմանա արտաքին դիտարկում իրականացնելու մասին, որովհետև ես ճանաչում եմ այդ տղաներին, աշխատանքի մեթոդներն էլ գիտեմ»,– ասաց պատգամավորը։

Վանեցյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ կարծես թե այդ տղաներն էլ են իրենց վատ զգում, որ հետևում են իրեն։
«Իմ տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որտեղ նստած նայում են, թե ով եկավ մեր տուն, ով գնաց։ Փնտրում են եկողին, փորձում են հասկանալ, թե նա ինչ է անում, ինչով է զբաղվում, սկսում են հետևել նրան և այլն»,– նշեց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ փակ դիտակետ է տեղադրված նաև «Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց, ինչպես նաև իր հետևից շրջում են արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները։
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Նախարարի՞ն էլ են լրտեսել. Խաչատուրյանը «Apple»–ից «Pegasus» ծրագրի մասին նամակ է ստացել
Հիշեցնենք` Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրեն փորձում հետևել նաև հեռախոսի միջոցով` «Pegasus» ծրագրով։ Նոյեմբերի 24-ին նա Facebook-ում գրել էր` «Apple» ընկերությունից նամակ է ստացել, որը հաստատել է իր նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իր քաղաքական գործունեության հետ։
ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասներ է ներկայացրել գաղտնալսման սկանդալային գործի վերաբերյալ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала