Չէի ցանկանա, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապերը քանդվեին. Պուտին

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահը շեշտել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան և կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար: Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողով, որի աշխատանքները, չնայած դժվարություններին, առաջ են ընթանում։
Լայնամասշտաբ մարտական գործողություններ չեն լինում. Պուտինը` եռակողմ հանդիպման ժամանակ
«Կարող ենք ենթադրել, որ մոտ ժամանակներս կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ անհրաժեշտ քայլեր անել բոլոր որոշումների համար»,–ասաց Պուտինը:
Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի բոլոր կողմերի ջանքերը. պետք է պայմաններ ստեղծվեն տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, ինչպես նաև կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ, զարգացնել տնտեսությունը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը` գերիների մասին
«Այս ամենը, անշուշտ, պետք է բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,–նշեց Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՌԴ համար այս ամենը մեծ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում, խորը պատմական կապեր կան:
ՌԴ նախագահը հավելեց, որ չէր ցանկանա` այդ կապերը քանդվեին, ընդհակառակը, դրանք պետք է ավելի ամրանան։
Լրահոս
0