ԱՊՀ երկրների ԱԺ ղեկավարները Պետերբուրգում քննարկել են COVID-19-ի հետ կապված հարցեր

© Photo : official site of the Parliament of RAДелегация во главе с Председателем НС А.Симоняном приняла участие в заседании конференции и Совета МПА СНГ (26 ноября 2021). Санкт-Петербург
Делегация во главе с Председателем НС А.Симоняном приняла участие в заседании конференции и Совета МПА СНГ (26 ноября 2021). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին:
Տեղեկությունը հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, առողջապահական ոլորտի փորձագետները քննարկել են COVID-19 համավարակի պատճառով մի շարք ոլորտներում տեղի ունեցած փոփոխությունները:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Պետությունն Ալեն Սիմոնյանի համար նոր ավտոմեքենա կգնի
ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարները ներկայացրել են իրենց երկրների ներկա սանիտարական վիճակը, պատվաստումներին առնչվող տվյալները և խորհրդարաններում համավարակի պայմաններում աշխատելու փորձի փոխանակում են իրականացրել:
Համաժողովին զուգահեռ տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների նիստերը:
Համաժողովին հաջորդել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала