Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ–ին` ԱՀ քաղաքացու վերադարձին աջակցելու համար

© Photo : official site of the MFA of RAПрезидент Карабаха Араик Арутюнян
Президент Карабаха Араик Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Բաժանորդագրվեք
Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախի և Հայաստանի քաղաքացիների վերադարձին աջակցելու համար։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանը։
Համակարգչի դիմաց նստած երիտասարդ - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Ադրբեջանը շարունակում է արցախցիների անձնական տվյալների հավաքագրման փորձերը
«Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,–գրել է Հարությունյանը Facebook–ի իր էջում։
Նշենք, որ Արեն Արամյանը վիրավորվել և գերեվարվել էր նոյեմբերի 16–ի Սյունիքում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Իսկ Միհրան Մուսայելյանը նոյմբերի 23–ին մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Աղդամի տարածք։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала