Կարևորը` լայնամասշտաբ մարտական գործողություններ չեն լինում. Պուտինը` եռակողմ հանդիպմանը

© Sputnik / Михаил КлиментьевՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվեք
Պուտինը նշեց, որ այսօր հավաքվել են, որպեսզի հետագայում խուսափեն սահմանային միջադեպերից։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ցավոք, ոչ բոլոր խնդիրներն են լուծված։ Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։
«Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից»,–ասաց Պուտինը։
Չնայած սրան, ըստ Պուտինի, լայնամասշտաբ մարտական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն արդեն իսկ լավ է։
Եռակողմ հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյան
Նա նշեց նաև, որ այս ընթացքում ռուսական կողմի հետ համագործակցությամբ մեծ աշխատանք է տարվել տեղահանվածներին վերադարձնելու ուղղությամբ. արդեն իսկ 53 000 փախստական է վերադարձել մշտական բնակության վայր։
Պուտինը հիշեցրեց, որ ստեղծվել է մոնիթորինգային խումբ, և ռուսական կոնտինգենտը, ըստ երկու կողմերի գնահատականի, լավ է աշխատում։ Ապահովվում է նաև անվտանգ կենսապայմաններ մարդկանց համար։ Աշխատում և գործում է ռուս-թուրքական հրադադարի կենտրոնը։

«Բայց ամենակարևորն այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագայում նորմալ խաղաղ կյանքի համար։ Ահա թե ինչն է կարևոր»,–ասաց նա` հավելելով, որ ստեղծվել է եռակողմ հանձնաժողով փոխվարչապետների մակարդակով։

Նրա խոսքով` իր գործընկերները զեկուցում են, թե ինչպես է ընթանում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, և, չնայած դժվարություններին, այդ աշխատանքներն առաջընթաց ունեն։
Հիշեցնենք` եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала