Դուեյն Ջոնսոնն իր ավտոմեքենան նվիրել է ՌԾՈւ վետերանին. տղամարդն արտասվել է

© AP Photo / Matt SaylesԴուեյն Ջոնսոն
Դուեյն Ջոնսոն - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Դուեյն Ջոնսոն
Բաժանորդագրվեք
Դերասանը Ռոդրիգեսին հրավիրել է իր ավտոմեքենայի մոտ ու խնդրել կարդալ առջևի նստարանին դրված գրությունը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի հայտնի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը («Ժայռը») առաջիկա Սուրբծննդյան տոնի առթիվ շնորհավորել է ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանին ու նրան նվիրել իր ավտոմեքենան։ Ջոնսոնն այդ մասին հայտնում է Twitter–ում։
49-ամյա դերասանը Լոս Անջելեսում անցկացրել է իր նոր՝ «Կարմիր ծանուցում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որի ընթացքում այցելուներին հյուրասիրել է իր սեփական «Տերեմանա» տեկիլայով։ Իսկ երկրպագուներից մեկին նա հատուկ անակնկալ է արել` նվիրելով իր սեփական պիկապը։ Նա տղամարդուն ներկայացրել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան։
Дуэйн Скала Джонсон с женой Лорен Хэшьян - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2020
«Նա իմ ճանաչած լավագույն կինն է». Դուեյն Ջոնսոնի սիրառատ շնորհավորանքը իր հայ կնոջը
Ջոնսոնն ասել է, որ Օսկար Ռոդրիգեսն այժմ որպես մարզիչ է աշխատում, խնամում է իր 75-ամյա մորը և օգնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց։
Նվաճել Ժայռին. Դուեյն Ջոնսոնը հայտնվել է հայ կնոջ «կրունկի տակ»
«Ռազմածովային նավատորմի հպարտ և համեստ վետերան: Բարի մարդ», - ասել է դերասանը:
Նա Ռոդրիգեսին հրավիրել է իր ավտոմեքենայի մոտ ու խնդրել կարդալ առջևի նստարանին դրված գրությունը. «Շնորհակալ եմ ծառայության համար, եղբայր, վայելիր քո նոր պիկապը»:
Երկտողը կարդալուց հետո երկրպագուն նստել է մայթին ու արտասվել։ Հետո գրկել է Ջոնսոնին ու նստել մեքենայի ղեկին՝ շարունակելով շնորհակալություն հայտնել դերասանին նման հուզիչ նվերի համար։
Դուեյն Ջոնսոնը հուզիչ խոստովանություն է արել փոքրիկ հայուհուն. տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала