Հայ ծրագրավորողների մշակած ծրագիրն օգտագործում են շվեյցարական բանկերում

© Sputnik / Asatur YesayantsՄեսրոպ Պետրսյանը
Մեսրոպ Պետրսյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Մեսրոպ Պետրսյանը
Բաժանորդագրվեք
Երբ հաճախորդը էկրանին բացում է ծրագիրը, նրա դեմքը համեմատվում է անձնագրի կամ այլ փաստաթղթի լուսանկարի հետ: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները կարող են կրկին դիտել նկարները։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայ ծրագրավորողների մշակած ծրագիրը, որը թույլ է տալիս առցանց գործարքների ժամանակ ճանաչել հաճախորդի դեմքը, Շվեյցարիայում արդեն մի քանի բանկեր ու առևտրային ցանցեր են օգտագործում: Ալգորիթմը, որն աշխատում է թե՛ բջջային հավելվածով, թե՛ վեբ տարբերակով, ստուգում է հաճախորդի դեմքը՝ համեմատելով նույնականացման քարտի լուսանկարի հետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցումհայկական «Instigate» ընկերության ներկայացուցիչ, մշակման web-թիմի ղեկավար Մեսրոպ Պետրոսյանը պարզաբանում է, որ ծրագիրը հրահանգներ է տալիս` անհրաժեշտության դեպքում խնդրում է լուսավորության լրացուցիչ աղբյուր գտնել կամ դեմքը մոտեցնել տեսախցիկին, փաստաթուղթը մոտեցնել տվիչին և այլն։
Заключенные в УИУ Армавир принимают участие в международном шахматном турнире среди заключенных (5 августа 2019). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Հայաստանյան թիմը կմասնակցի ծրագրավորման աշխարհի գլխավոր առաջնությանը
«Արհեստական ինտելեկտը վարժված է դեմքի տարբեր արտահայտությունների, սանրվածքի փոփոխության և անգամ «սափրված-չսափրված» լինելու դեպքում մարդու անձը նույնականացնելու հարցում»,- ժպիտով ասում է մաքուր սափրված Մեսրոպը։
Ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր անձի հաստատման շվեյցարական փաստաթղթերի համար (անձնագիր, նույնականացման քարտ, կեցության թույլտվություն, վարորդական իրավունք), բայց տեսականորեն այն կարելի է հարմարեցնել ցանկացած երկրի փաստաթղթերին, կարևորը, որ դրանք մեքենայական ընթերցման հատված ունենան (machine readable zone):

Պատրաստի նկարները ծրագիրն ուղարկում է բանկին, որտեղ մերժված լուսանկարները ստուգում է օպերատորը։ Ամենից հաճախ հայտատուն սխալ դիրքով է բռնում փաստաթուղթը (չի կարելի տվյալները մատով փակել)։ Օպերատորները ստուգում են նաև փաստաթղթերի իսկությունը։ Հաշվի առնելով, որ Արևմուտքում առցանց բանկային գործարքներն ավելի ու ավելի ակտիվորեն են զարգանում`Շվեյցարիայում բանկային աշխատողները խորացված վերապատրաստում են անցնում, որպեսզի կարողանան իրական փաստաթղթերը տարբերել կեղծիքից։

«Ուշադրություն է դարձվում նաև անձնական տվյալների անվտանգությանը. դրանք ուղարկվում են կոդավորված ձևով և երևում են միայն ստացողին: Առանց անվտանգության ստանդարտների նման ծրագրերը եվրոպական երկրներում պարզապես չեն ընդունվում։ Բայց միևնույն ժամանակ նման արտադրանքը պետք է պարբերաբար անվտանգության աուդիտ անցնի»,- պարզաբանում է Մեսրոպը։
«Սմարթ ձու և խելացի դուռ». գյուղական դպրոցների արմաթցիները զարմացրել են Վահան Քերոբյանին
Այս արտադրանքը ներկայացվել է հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին Երևանում կայացած «DigiTec» ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր (UATE)։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала