Հարսի քող, երգ ու պար. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanՍոնա Ռուբենյան
Սոնա Ռուբենյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սոնա Ռուբենյան
Բաժանորդագրվեք
Էմիլն ու Սոնան իրենց հարաբերությունների մասին հետևորդներին հայտնեցին տարեսկզբին, իսկ կարճ ժանմանակ անց նշանվեցին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Առաջիկա օրերին տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։
Այս ամենը պարզ է դառնում երգչուհու Instagram-ի էջից, որի սթորի բաժնում տեսանյութեր են հայտնվել նախահարսանեկան երեկույթից։ Կադրերում Սոնայի գլխին հարսի քող է, հավաքվել են նրա ու սիրելիի մտերիմները։
Նշենք, որ զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։
Երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որտեղ Էմիլը` նրա ընտրյալը, Սոնայի աչքերը կապած նրան բերում է հեքիաթային զարդարված մի վայր։ Աչքերի կապը քանդելով` Էմիլը մատանի է նվիրում Սոնային, որով ամուսնության առաջարկություն է անում նրան։
Էմմին հյուր էր եկել Sputnik-ին - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
«Հավերժ շնորհակալ եմ». երգչուհի Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Նշենք, որ Էմիլն ու Սոնան իրենց հարաբերությունների մասին հետևորդներին հայտնեցին տարեսկզբին։ Այդ ժամանակ Սոնան առաջին անգամ լուսանկար հրապարակեց ընտրյալի հետ՝ նրա տարեդարձի առթիվ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала