00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարված երկու կողմից. ինչ է ուզում Պենտագոնն անել Ռուսաստանի սահմանների մոտ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցԱմերիկյան ռմբակոծիչ
Ամերիկյան ռմբակոծիչ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ամերիկյան ռմբակոծիչ
Բաժանորդագրվել
Վաշինգտոնը բարձրացնում է խաղադրույքները Մոսկվայի հետ դիմակայությունում. ո՞րն է իրավիճակի նման սրման պատճառը։
Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի
Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուշադրություն է հրավիրել է ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի ակտիվության կտրուկ աճին։ Հայտարարությունը հնչել է ավելի ու ավելի սուր հակառուսական արտահայտությունների ֆոնին։ ՌԻԱ Նովոստիի նյութում ներկայացվում է՝ ինչու են օվկիանոսից այն կողմ շարունակում կրակի վրա յուղ լցնել։

«Միջուկային» մարզում

ԱՄՆ-ի B-1B ու B-52 «ռազմավարները» Ռուսաստանի սահմանին հենց այնպես չեն մոտենում. Շոյգուի խոսքով՝ օդաչուները մշակում են թևավոր հրթիռների կիրառումը և սովորում ռուսական տարածքի խորքում թիրախներին հարվածել: Մարզվում են շատ ինտենսիվ. այս ամիս նման թռիչքներ իրականացրել են մոտ 30 անգամ՝ 2,5 անգամ ավելի հաճախ, քան անցյալ տարվա նոյեմբերին։
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
Դա միայն մի բանի մասին է վկայում. Պենտագոնը փորձում է ռազմավարական ռմբակոծիչների հնարավորինս շատ անձնակազմեր պատրաստել Մոսկվայի հետ հնարավոր զինված հակամարտության համար։
Ночной пуск ракет зенитными ракетными системами С-400 Триумф - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2020
Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները
Դրան էին նվիրված նաև Global Thunder-ի վերջին զորավարժությունները։ Շոյգուն հայտնել է, որ միանգամից տասը ինքնաթիռ միջուկային հարվածներ են հասցրել Ռուսաստանին՝ միաժամանակ արևմուտքից ու արևելքից: Մանևրել են պետական սահմանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։ Սակայն իրական պատերազմի դեպքում նրանց դժվար թե այդքան մոտ թողնեին։
«Ամեն դեպքում, մեր հակաօդային պաշտպանության միջոցները ժամանակին հայտնաբերել են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները, շարունակական վերահսկողություն են սահմանել ու միջոցառումներ իրականացրել միջադեպերի կանխման ուղղությամբ», — ընդգծել է նախարարը:

Զգայուն հարված

Ամերիկացիները չեն էլ փորձում թաքցնել, թե ում դեմ է գործում իրենց ավիացիան։ Հոկտեմբերի վերջին, Ղրիմի ափերի երկայնքով B-1B զույգի թռիչքից անմիջապես հետո, Forbes-ի հոդվածում պարզաբանել են. «ռազմավարները» նոր խնդիր են մշակում՝ LRASM հականավային հրթիռներով Բալթյան ու Սևծովյան նավատորմի ոչնչացումը: Իսկ նոյեմբերին Popular Mechanics ամսագիրը հստակեցրել էր, որ հինգերորդ սերնդի F-35 կործանիչները կզինեն B61-12 ջերմամիջուկային ռումբերով՝ ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարական կետերին հարվածելու համար։

«Աշխարհում բարդ ռազմաքաղաքական իրավիճակն ու ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների աճող ակտիվությունը թելադրում են զինված ուժերի հետագա որակական զարգացման անհրաժեշտությունը»,–նշել է Սերգեյ Շոյգուն,–գլխավոր առաջնահերթությունները նրանց մարտունակության բարձրացումն է, միջուկային ուժերի մարտական պատրաստականության պահպանումն ու ոչ միջուկային զսպման ուժերի ներուժի ամրապնդումը»:

Նոյեմբերի կեսերին Ռուսաստանը հակաարբանյակային զենք է փորձարկել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 1982-ից ուղեծրում գտնվող «Ցելինա-Դ» տիեզերանավի՝ հրթիռով ոչնչացման մասին: Ամերիկացիները զայրացել են. պաշտոնյաները Մոսկվային մեղադրել են տիեզերքի ռազմականացման ու Միջազգային տիեզերական կայանի համար սպառնալիք ստեղծելու մեջ։ Նման նյարդային արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վաշինգտոնում անհանգստանում են իրենց արբանյակային խմբավորման համար, որի հետ կապված են ՆԱՏՕ-ի բոլոր զորքերը, այդ թվում՝ ռազմավարական ավիացիան։

Տեղեկատվության տեղատարափ

Բացի ռազմական պատրաստություններից, Արևմուտքը Ռուսաստանի դեմ ակտիվ տեղեկատվական արշավ է վարում։ Իրականում այդպես շարունակվում է 2014-ից, բայց ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Ուկրաինա կատարած այցից հետո դա արդեն իսկական հիստերիայի է վերածվել։ Արևմտյան ԶԼՄ-ները և քաղաքական գործիչներն ամեն օր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու մեջ։ Այդ տեղատարափի համար որպես մեկնարկ ծառայեց հոկտեմբերի վերջին Politico պարբերականի բացահայտ «արտանետումը»։
Կրեմլը, իբր, զորքեր է տեղակայում լայնածավալ հարձակման համար։ Լրագրողները Սմոլենսկի մարզում ռազմական տեխնիկայի ու անձնակազմի կենտրոնացման վայր են անվանել Ելնյան: Ճիշտ է՝ չեն հստակեցրել, որ այնտեղից Ուկրաինա ուղիղ գծով ավելի քան 250 կմ է։
ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի համատեղ զորավարժությունների մասնակից, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
«Քաոս ստեղծել թիկունքում»․ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի վերաբերյալ նոր ծրագրեր ունի
Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը սկզբում հերքել է այդ տեղեկությունը՝ վստահեցնելով, որ հետախուզությունը ռուսական զորքերի կենտրոնացում չի գրանցում։ Սակայն ավելի ուշ Կիևը, հավանաբար, Վաշինգտոնից նոր ցուցումներ է ստացել։ Եվ ուկրաինական ԶԼՄ-ները սկսել են արևմտյան կուրատորների հետևից կրկնել մոտալուտ ռուսական ներխուժման մասին։ Նույնիսկ օրերն են նշում՝ Կաթոլիկ Սուրբ ծնունդը կամ հունվարի վերջ–փետրվարի սկիզբ:
«ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ի երկրներում հակառուսական ու հակաչինական հռետորաբանությունը վերջին ժամանակներում հատում է բոլոր սահմանները, - ասում է ամերիկագետ, քաղաքագետ Սերգեյ Սուդակովը,- դրա համար կան մի շարք պատճառներ։ Նախ, կորոնավիրուսի համաճարակը փոխել է տնտեսական մոդելները: Covid-ը ցավոտ հարված է հասցրել Միացյալ Նահանգներին։ Երկրորդ՝ 20 տարվա պատերազմից հետո Աֆղանստանից ամերիկացիների փախուստն աշխարհին ցույց տվեց, որ Վաշինգտոնն ամենակարող չէ։ Սպիտակ տան համար ավելի ու ավելի դժվար է պահպանել գերիշխանությունը միջազգային ասպարեզում։ Այդ գերիշխանությունը հիմնված է հիմնականում վախի ու քաղաքական ճնշման վրա: ԱՄՆ-ի հեղինակությունն արդեն այնքան էլ բարձր չէ, ինչպես երկու տարի առաջ: Այդ պատճառով իշխանությունն ու հատուկ ծառայությունները կենտրոնացել են արտաքին թշնամու կերպարի ստեղծման վրա, որն, իբր, սպառնում է աշխարհակարգին»։
Կրակի հետ են խաղում. ՌԴ ԱԳՆ-ն` Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին
Փորձագետի խոսքով՝ վերջին գործողություններով ու արտահայտություններով ամերիկացիները ուզում են դաշնակիցներին ցույց տալ խոշոր համաշխարհային տերությունների հետ հակամարտության մեջ մտնելու պատրաստակամությունը: Եվ դրանով իսկ ապացուցել մոլորակային մասշտաբի առաջնորդի՝ իրենց համար սովորական դերը։ Բայց Սուդակովը վստահ է, առայժմ դա միայն զենքի ցուցադրություն է։

«Սպիտակ տունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի։ Մենք, այնուամենայնիվ, պատասխանելու բան ունենք, այնպես որ, քիչ չի թվա», — նշում է նա։

Բայց ՌԴ սահմաններին ռազմական սադրանքները շատ հավանական են։
Վաշինգտոնի համար շախմատային տախտակի առանցքային ֆիգուրը Ուկրաինան է։ Կիևին համառորեն դրդում են Դոնբասի խնդրի ուժային լուծման։ Միակ նպատակով՝ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշել, իսկ հետո մեղադրել ագրեսիայի մեջ և նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս աշխարհաքաղաքական «պարտիայի» էնդշպիլը, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի առաջիկա ամիսներին։
Президент РФ В. Путин принял участие в пленарном заседании форума Российская энергетическая неделя - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի և Արցախի հետ կապված «կարմիր գծերի» մասին
Լրահոս
0