https://armeniasputnik.am/20211126/hh-agnn-cavakcel-e-kuzbasi-hanqum-zvohvatsneri-harazatnerin-35756630.html
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին
Հայաստանի արտգործնախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T12:25+0400
2021-11-26T12:25+0400
2021-11-26T12:37+0400
ռուսաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հանք
զոհ
փլուզում
ցավակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորը ցավակցությունն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ առավոտյան տեղի ունեցած փլուզման համար։ ԱԳՆ–ն թվիթերյան իր էջում գրառում է արել այս մասին։«Վշտակցությամբ ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,–նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով: Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Վերջին տվյալներով ՝ հանքափորներից մեկին ողջ են գտել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հանք, զոհ, փլուզում, ցավակցություն
ռուսաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հանք, զոհ, փլուզում, ցավակցություն
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին
12:25 26.11.2021 (Թարմացված է: 12:37 26.11.2021) Հայաստանի արտգործնախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորը ցավակցությունն է հայտնել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում երեկ առավոտյան տեղի ունեցած փլուզման համար։ ԱԳՆ–ն թվիթերյան իր էջում գրառում է արել այս մասին։
«Վշտակցությամբ ընդունեցինք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգական պատահարի լուրը, որը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու ծանոթներին, շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,–նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Վերջին տվյալներով ՝ հանքափորներից մեկին ողջ են գտել։