ՀՀ–ն շահագրգիռ է Չինաստանի հետ խորացնել հարաբերությունները. Արշակյանն ընդունել է դեսպանին

© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին (26 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին (26 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին (26 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ–ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:
Очереди за вакциной перед развернутыми мобильными точками в рамках акции День вакцинации в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Հայաստանը Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ է գնել
«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,-ասել է Արշակյանը:
Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:
Չինաստանն անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը
Լենա Նազարյանն իր հերթին անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:
Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:
Լրահոս
0