00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ խոսքից մի հատված են վերցրել». Վազգեն Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը

© Sputnik / Aram NersesyanՎազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Վազգեն Մանուկյան
Բաժանորդագրվել
Նախկին վարչապետն առայժմ որոշել է դիտել ու փորձել հասկանալ՝ ինչպես են համոզելու, որ իր արած հայտարարությունները քրեորեն պատժելի են։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը, այն է՝ Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը, չի ընդունում։
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը մեկնարկեց մեղադրող դատախազ Ալիկ Ստեփանյանի կողմից Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ընթերցմամբ։
Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել է ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ-ն» իշխանության արագ զավթումն էր։
Նախկին վարչապետի աջակիցները մեղադրանքը լսելուց հետո սկսեցին վանկարկել. «Ամոթ»։ Դատավորը միջամտեց ու զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառի։

«1988 թվականից զբաղվում եմ քաղաքականությամբ։ Ե՛վ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն` հազարավոր ելույթներ եմ ունեցել։ Մեղադրող կողմն իմ խոսքից մի մաս է վերցրել, ու պնդում են, թե դրանք քրեորեն պատժելի հայտարարություններ եմ արել։ Մեղադրանքն ինձ չի վերաբերում, այն չեմ ընդունում»,- նշեց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ երկու կողմի իրավաբանները թող վիճեն միմյանց հետ, ինքն էլ առայժմ միայն կդիտի ու կփորձի հասկանալ՝ ինչպես են համոզելու, որ իր արած հայտարարությունները քրեորեն պատժելի են։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ ինքն իրականում մտածել է, թե դատախազը կգա նիստին ու այնուամենայնիվ կհրաժարվի մեղադրանքից։ Ալեքսանյանը խնդրեց դատախազին պատասխանել, թե ինչ է նշանակում մեղադրանքում առկա «բռնություն» և «սահմանադրական կարգ» հասկացությունները։
Դատախազն էլ նշեց, որ այդ հարցերին հանգամանորեն կանդրադառնա մեղադրական ճառում։
«Երբ մեղադրանքի պատճառաբանական մասը կարդում եմ, որևէ բռնության հատկանիշ չեմ տեսնում։ Անկեղծ ասած, ես այսօր պատկերացնում էի, որ դատախազը պետք է գա, մեղադրանքից հրաժարվի»,- ասաց Մանուկյանի պաշտպանը։
Վազգեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Առանց փողոցի ոչինչ չի ստացվի․ Վազգեն Մանուկյանը՝ շարժմանը միանալու մասին
Ալեքսանյանը նաև միջնորդություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կարեն Բիշարյանին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու համար։
«Այդ դատախազը Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով, որպես հարակից պատասխանող կողմ, անդրադարձել է նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին։ Հենց այս պատճառով էլ ցանկանում եմ, որ Բիշարյանը հրավիրվի հարցաքննության որպես վկա»,- ասաց պաշտպանը։
Վազգեն Մանուկյանի գործով առկա ապացույցների՝ փաստաթղթային մասի հետազոտումն ավարտվեց։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա 2022 թվականի փետրվարի 7-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:
Վազգեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Փաշինյանը, խաղաղության մասին խոսելով, ՀՀ-ն տանում է դեպի պատերազմ․ Վազգեն Մանուկյան
Լրահոս
0