Կուզբասի հանքահորում ողջ մնացած փրկարարի են գտել

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկ«Լիստվյաժնայա» հանքահոր
«Լիստվյաժնայա» հանքահոր - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
«Լիստվյաժնայա» հանքահոր
Բաժանորդագրվեք
«Լիստվյաժնայա» հանքահորում ողջ մնացածը 51-ամյա փրկարարն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած վթարից հետո ողջ մնացած մարդու են գտել փրկարարները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ-ի ԺՊ Ալեքսանդր Չուպրիյանը։
Նա հանքում մի ամբողջ գիշեր է անցկացրել, բայց կարողացել է այնտեղից դուրս գալ սեփական ուժերով։
Կեմերովոյի շրջանի մարզպետ Սերգեյ Ցիվիլևի խոսքով` նրան հիվանդանոց են տեղափոխել։
Ինչպես հայտնում է RT-ն, տղամարդը գիտակից վիճակում է։
SHOT Telegram-ալիքի տվյալներով` ողջ մնացածը կորած փրկարարներից մեկն է, դասակի հրամանատարի օգնական 51-ամյա Ալեքսանդր Զակովրյաշինը։
Ներկայումս հանքահորում աշխատում են փրկարարների երեք բրիգադ՝ 17 հոգուց բաղկացած:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալների համաձայն արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала