Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը` գերիների մասին

© Sputnik / StringerԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սոչիում ընթացքի մեջ է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի այն տեսակետի հետ, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից։ Այս մասին այսօր Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը` արձագանքելով Ալիևի հայտարարությանը։

«Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար հարց է»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
Եռակողմ հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյան
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0