«Նույն կերպ փակ է Սյունիքի ճանապարհը». բողոքի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում՝ «5165» շարժման բողոքի ակցիայի ժամանակ (22 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
Ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում՝ «5165» շարժման բողոքի ակցիայի ժամանակ (22 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Բաժանորդագրվեք
Ոստիկանները բողոքի ակցիա անող 6 քաղաքացու են բերման ենթարկել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիա է իրականացրել` Երևանի Սախարովի հրապարակում փակելով դեպի Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը։
«Սա խաղաղ բողոքի ակցիա է, և մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»,–հայտարարեց «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, շարժման ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։ Բողոքի ակցիա անողները հիշեցրին, որ նույն կերպ փակված են Սյունիքի ճանապարհները և մեր հայրենակիցներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։
Բողոքի ակցիան երկար չտևեց, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներն, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
Движение 5165 начало акцию протеста, заблокировав на несколько минут движение в метро
 - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը մի քանի րոպե կաթվածահար է եղել բողոքի ակցիայի պատճառով
Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ «Ազգային շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավքներ է իրականացնում` պահանջելով, որպեսզի Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։
Հայտնի է, որ Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն իսկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала