https://arm.sputniknews.ru/20211126/pashinjanputinaliev-handipumy-ereq-zham-e-tevel-35789363.html
Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպումը երեք ժամ է տևել. Պեսկով
Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպումը երեք ժամ է տևել. Պեսկով
Sputnik Արմենիա
Երեք երկրի առաջնորդները հայտարարություն են արել։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T20:20+0400
2021-11-26T20:20+0400
2021-11-26T20:38+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
դմիտրի պեսկով
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_05cb341b89a120d5ae5d5e370418d405.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն ավարտվել է, նրանք մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար։ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պեսկովի խոսքով` այժմ մեկնարկել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_1057dafdc051f2276a09a02770916199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպումը երեք ժամ է տևել. Պեսկով
20:20 26.11.2021 (Թարմացված է: 20:38 26.11.2021) Երեք երկրի առաջնորդները հայտարարություն են արել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն ավարտվել է, նրանք մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար։
ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպումը երեք ժամ է տևել»,– նշել է նա։
Պեսկովի խոսքով` այժմ մեկնարկել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը
համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։