ՊՇՌ թեստավորում իրականացնող ընկերությունների նկատմամբ վարույթներ են հարուցվել

© Андрей НикеричевԲուժքույրը կորոնավիրուսի թեստի փորձանմուշով
Բուժքույրը կորոնավիրուսի թեստի փորձանմուշով - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Բաժանորդագրվեք
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել է, որ 2020-21թթ–ին ՊՇՌ թեստավորում իրականացնող գրեթե բոլոր ընկերություններում գործել են նույն գները` տարբեր ինքնարժեքների դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ընկերությունների նկատմամբ` հակամրցակցային հնարավոր համաձայնության հատկանիշներով:
Հայաստան մուտք գործելիս Covid-19–ի ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելը կդառնա պարտադիր
Ինչպես հայտնում են հանձնաժողովից, նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գինը` 15 000 դրամ, որը պահպանվել է տևական ժամանակ։ Ընդ որում, որոշ ընկերությունների ծառայությունների ինքնարժեքները նույն ժամանակահատվածում միմյանցից խիստ տարբերվել են:
COVID-19-ը հայտնաբերելու թեստ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
ՊՇՌ թեստ կհանձնեն 14-ի փոխարեն 7 օրը մեկ․ նախարարը նոր հրաման է պատրաստել
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ էլ վարույթներ են հարուցվել «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ-տեստ» ընկերությունների նկատմամբ` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով:
Այս ընկերությունների գործունեության նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք ևս 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում սահմանել ու պահպանել են ՊՇՌ թեստավորման նույն 15 000 դրամ արժեքը։ Այս հանգամանքը թույլ է տվել ենթադրելու, որ գները սահմանվել, փոփոխվել կամ պահպանվել են չհիմնավորված:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала