Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել ֆոտոբանկ«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ
«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Բաժանորդագրվեք
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ռուսական բանակի ժամանակակից սպառազինությունը շատ հարցերում գերազանցում է արտասահմանյան անալոգները ու շարունակում է մնալ ՌԴ–ի պետական ինքնիշխանության, ինչպես նաև Եվրասիայում խաղաղության և կայունության հուսալի երաշխիք։ ԽՍՀՄ փլուզումից հետո 30 տարի անց էլ բարձր տեխնոլոգիական, հրթիռամիջուկային Ռուսաստանը շարունակում է պոտենցիալ ագրեսորից առավել հզոր լինել։
Ամերիկյան արտադրության զենքերը հասել են Ուկրաինա. ի՞նչ կլինի հետո
Նոյեմբերի 24-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ երեք տարվա ընթացքում Սպառազինության պետական ծրագրի շրջանակում երկրի զորքերը ստացան զենքի ավելի քան 20 հազար հիմնական նմուշներ, տեխնիկայի շուրջ 2 մլն միավոր։ Մարտական ռոբոտների սերիական արտադրություն սկսվեց։ Մոտակա հեռանկարում, հաշվի առնելով ՆԱՏՕ–ի ռազմական նախապատրաստությունները, ՌԴ անվտանգության երաշխիք է շարունակում մնալ միջուկային ուժերի բարձր մարտունակությունը և զսպման ոչ միջուկային ներուժի ընդլայնումը` ցամաքում, ծովում և օդատիեզերական տարածքում։
Բարձր տեխնոլոգիական սպառազինության ոլորտում ՌԴ առաջատարությունը խոստովանում են և՛ դաշնակիցները, և՛ հակառակորդները։ Ռուսաստանը մեծացնում է տարածությունն ամենամոտ մրցակիցներից և դրանով նվազեցնում Համաշխարհային երրորդ պատերազմի հավանական հրահրումը «գործընկերների» կողմից։
«Ցիրկոնի» փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Մինչև 2033 թվականը ռուսական Սպառազինության պետական նոր ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների հետագա զարգացմանը` գերձայնային հրթիռներ, բարձր հզորության լազերներ և ռոբոտատեխնիկական համալիրներ։ Միայն արհեստական բանականության մեջ տասնամյակի ընթացքում նախատեսվում է 22 տրիլիոն ռուբլի ներդնել. Ռուսաստանը ձգտում է «Սիրիուսի» կամ «Պոսեյդոնի» տիպի ինքնավար, ինքնուրույն մտածող մարտական համակարգեր ստեղծել։
Ծախսերը փոխհատուցվում են։ 2021 թվականին ՌԴ–ն 10 մլրդ դոլարի զենքային պայմանագրեր է կնքել, և առաջիկա տարիներին մտադիր է միջազգային շուկա դուրս բերել սպառազինության՝ գերազանցապես ավիացիոն տեխնիկայի և ՀՕՊ համակարգերի մինչև 50 նոր նմուշ։ Դիտարկենք բարձր տեխնոլոգիական գերազանցության մի քանի օրինակ։

Դաժան տիեզերական «Տունդրա»

Նոյեմբերի 25-ին Պլեսեցկ տիեզերակայանից «Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռով հաջողությամբ հաշվարկային ուղեծիր է դուրս բերվել միասնական համակարգի «Տունդրա» ռազմական արբանյակը։ Եվ սա 2021 թվականին «Սոյուզների» հինգերորդ «ռազմական» մեկնարկն է։
Նորագույն «Տունդրան» կարող է հետևել Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումներին ցամաքային և ջրային մակերեսից, որոշել բալիստիկ հետագծի պարամետրերը, խոցման հավանական շրջանները (գալիս է փոխարինելու ԱՄՆ–ի տարածքից Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումները հայտնաբերող «Օկո» արբանյակային համակարգին)։
Ավելի վաղ հայտնում էին, որ ռուսական ուղեծրային խմբավորումը 2022 թվականին բաղկացած կլինի «Տունդրա» տեսակի 10 սարքերից։ Կառավարումն իրականացվում է Սերպուխովո-15-ում գտնվող հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի կենտրոնական հրամանատարական կետից։
Զուգահեռաբար ստեղծվում է ցամաքային տեղակայման Ս-550 ՀՕՊ գերհեռահար շարժական համակարգը, որը նախատեսված է ուղեծրային տիեզերական թիրախները ոչնչացնելու համար։ Այդ թվում՝ ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ու «X-37» անօդաչուները, որոնք միջուկային զենք կրել հնարավորություն ունեն։
Նոյեմբերի 15-ի փորձարկումների ժամանակ ռուսական հակակրթիռը «ոսկերչական» աշխատանք է կատարել` Երկրից մոտ 500 կմ բարձրության վրա ոչնչացնելով հին խորհրդային «Կոսմոս-1408» արբանյակը, և դա Պենտագոնում և ՆԱՏՕ–ում շոկ, հիստերիա, դեմագոգիական մեղադրանքների տեղատարափ է առաջացրել։
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
«Գործընկերները» հանկարծ հասկացան, որ ՌԴ–ի կողմից նշված «կարմիր գծերն» անցնելու դեպքում կարող են կորցնել GPS–նավիգացիայի միանգամից բոլոր 32 արբանյակները, և այդժամ մեկ ակնթարթում «կկուրանան» ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հրթիռները, ինքնաթիռներն ու նավերը, զորքերը ստիպված կլինեն նորից յուրացնել թղթե տեղագրական քարտեզները։

«Ցիրկոնի» անտեսանելի թռիչքը

2021 թվականին վերջրյա նավից և սուզանավից «Ցիրկոն» գերձայնային բարձր ճշգրտության հրթիռների (արագությունը 10 հազար կմ/ժ–ից ավել, հեռահարությունն ավելի քան 1000 կմ) բոլոր փորձնական արձակումները հաջող անցան` ծովային և առափնյա թիրախները խոցվեցին չորս րոպեում։ ՀՕՊ–ՀՀՊ բոլոր առկա և հեռանկարային համակարգերի համար անտեսանելի, անորսալի (unstoppable) «Ցիրկոնը» ՌԴ ՌԾՆ–ի սպառազինությունը կհամալրի 2022 թվականին։ Բացի այդ, մշակվում է ցամաքային տեղակայման նմանատիպ հրթիռային համալիր։
«Ցիրկոնի» խոցող հատկությունները (կինետիկ էներգիան) թույլ են տալիս նրան մրցել միջուկային զենքի հետ. կոնվենցիոն մարտական մասով գերձայնային հրթիռի մեկ հարվածը բավարար է ավիակիրը կամ խոշոր ցամաքային օբյեկտը ոչնչացնելու համար։ Անալոգներ աշխարհում չկան։ Անկախ բազմամիլիարդանոց ծախսերից՝ գերձայնային զենքի մշակման ոլորտում ԱՄՆ–ն մի քանի տարով հետ է մնում Ռուսաստանից. նրանց նախատիպերը չեն թռչում։

«Տերմինատորն» ու «Արմատան» մթագնում են «գործընկերներին»

Նոյեմբերին տանկերի աջակցման «Տերմինատոր» մարտական առաջին 9-ը մեքենաները տեղակայվում են Կենտրոնական ռազմական օկրուգի 90-րդ գվարդիական տանկային դիվիզիայում, և Պենտագոնի ու ՆԱՏՕ–ի համար սա վատ նորություններ են։
Т-72 տանկի հենքի վրա ստեղծված և ժամանակակից մարտական փորձը հաշվի առնելով (Սիրիայում) բազմաթիրախային «Տերմինատորը»` մանևրումային, հզոր սպառազինությամբ, կրակի կառավարման ժամանակակից համակարգով կրակային աջակցման բարձր պաշտպանություն ունեցող թրթուրավոր մեքենան է։
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Այն կարող է մինչև 6 կմ հեռավորության վրա խոցել տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, պայքարել հակառակորդի ուղղաթիռների և ցածր բարձրություն ունեցող ինքնաթիռների (անօդաչու) հետ։ «Տերմինատորը» համալրված է «Ատակա-Տ» հակատանկային հրթիռային համալիրով՝ 4 հրթիռից բաղկացած մարտական հավաքածուով, երկու հատ 30 մմ–անոց 2Ա42 թնդանոթներով, 2 հատ ԱԳ17Դ նռնականետերով և 1 հատ 7,62 մմ զույգված գնդացրով։
Միաժամանակ ՌԴ ՊՆ–ում հայտարարեցին «Արմատա» Տ-14 տանկերի պետական փորձարկումների (այդ թվում՝ սիրիական հողում իրական մարտական գործողությունները) ավարտի մասին։ Նորագույն մեքենան սպառազինությունը կհամալրի 2022 թվականին։ Ավելի վաղ զորքերը փորձնական արդյունաբերական խմբաքանակ ստացան` Տ-14 20 տանկ։
Մասնագետները կարծում են, որ «Արմատան» 30%-ով ավելի արդյունավետ և ավելի կենսունակ մեքենա է, քան հավանական հակառակորդի տանկերը։ 125–մմ թնդանոթի կրակային հզորությունը գերազանցում է գոյություն ունեցող բոլոր տանկերը (այդ թվում «Լեոպարդ-2Ա6»-ի 120-մմ համակարգը), ապահովում մինչև մեկ րոպեում 12 կրակոց (շարժման ժամանակ)։
 F-16 - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
Օպտիկան թույլ է տալիս թիրախները հայտնաբերել մինչև 5000 մ հեռավորության վրա ցերեկը և մինչև 3500 մ՝ գիշերը։ 48 տոննա կշռող տանկը մինչև 90 կմ/ժ արագություն է զարգացնում։ Ուժային կայանքը` 1500 ձիաուժ դիզելային շարժիչ՝ ավելի քան 2000 ժամ ծառայելու ժամկետով։
Անձնակազմը (3 հոգի) գտնվում է կմախքում տեղակայված զրահապատ պատիճի մեջ։ Այս կոնստրուկտիվ լուծումը թույլ է տալիս տանկիստների ողջ մնալ ժամանակակից և հեռանկարային հակատանկային արկերի (հրթիռ) մեծ մասի աշտարակի ուղիղ խոցման ժամանակ, և նույնիսկ 40 արկից բաղկացած մարտական հավաքածուի այրումից հետո։
Հեռանկարում «Արմատան» հեռահար կառավարում կունենա և կդառնա ռոբոտացված մարտական համալիր։ Ռուսական բանակն ընդհանուր առմամբ 2300 Տ-14 տանկերի կարիք ունի։ Առաջատար տեխնոլոգիական լուծումներն «Արմատային» մարտական գերազանցություն կապահովեն (առնվազն) մինչև XXI դարի կեսերը։ Աշխարհում անալոգներ գոյություն չունեն։

«Օրիոնի» և «Ալտիուսի» անօդաչու բեկումը

Ռուսական զորքերը իրենց հաշվեկշռում ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքեր ունեն, և մինչև 2021 թվականի վերջ ՌԴ ՊՆ-ն ևս 18 հարվածային ԱԹՍ կստանա։
«Օրիոնը» MALE էլիտար դասի ՌԴ առաջին հետախուզահարվածային անօդաչուն է։ Թռիչքային քաշը` 1 տոննա, մարտական բեռնվածությունը` 200 կգ, արագությունը` մինչև 200 կմ/ժ։ Անվայրէջք թռիչքի տևողությունը` ավելի քան 24 ժամ։
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
Սարքը կարողանում է օգտվել կապի արբանյակային համակարգից (կառավարումը` աշխարհի ցանկացած կետից), կիրառել ցանկացած սպառազինություն` շտկվող հետագծով ռումբեր, լազերային նշանառության հրթիռներ, հարվածներ հասցնել եղանակային ցանկացած պայմաններում (Սահարայում և Արկտիկայում) ցերեկը և գիշերը։
«Օրիոնը» հաջողությամբ մարտական մկրտություն անցավ Սիրիայում։ Եվ այն ցանկանում է ձեռք բերել 15 պետություն։ Համարվում է իր դասի մեջ աշխարհում ամենահուսալի անօդաչուն։ Արհեստական բանականության համակարգի ներդրումը տանում է «Օրիոնի» և մյուս անօդաչուների փուլային ավտոմատացման։
Նկատենք, որ «Օրիոնը» պատահական հաջողություն չէ։ Dubai Airshow 2021 ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանը մի շարք խոշոր չափերի և բարձր արդյունավետության անօդաչուներ ներկայացրեց` «Սիրիուս», «Հելիոս-ՌԼԴ», «Գրոմ»։ Միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը մտադիր է իր հետախուզական և հարվածային անօդաչուներով զբաղեցնել սպառազինության համաշխարհային շուկայի մինչև 10%–ը։
Միգ-29 - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
«Բանակ-2021». 97 երկրի պատվիրակություններ և 7 մլրդ դոլարի պայմանագրեր
«Օրիոնի» հենքի վրա ստեղծված ավելի մեծ ու հզոր «Սիրիուսը» (թռիչքային զանգվածը մինչև 5 տոննա) ի զորու է առանց վայրէջքի օդում անցկացնել մինչև 40 ժամ և հաղթահարել 10 հազար կմ։ «Սիրիուսը» արբանյակային կառավարման հնարավորություն կստանա և կկարողանա փոխգործակցել կառավարվող թռչող սարքերի հետ։
Ռուսաստանում ստեղծված«Ալտիուս ՌՈւ» ծանր հետախուզահարվածային անօդաչուն գերազանցեց ամերիկյան MQ-9 Reaper–ին իր մարտական բեռնվածությամբ, սակավ նկատելիությամբ, թռիչքի ժամանակով (մինչև 76 ժամ) և այլ պարամետրերով։ Օրինակ «Ալտիուսը» կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, ընդհուպ մինչև թիրախի ուղղությամբ կրակ բացելը։ ՌԴ ՌՏՈւ–ն2022 թվականին 18 նորագույն «Ալտիուս» կստանա, իսկ ավելի ուշ` ևս մինչև 50 նման մեքենա։
Լեհաստանի ՌՕՈւ F-35 էսկադրիլիաները՝ «Իսկանդերների» և «Տրիումֆների» նշանառության տակ
Բնականաբար, այս կարճ անդրադարձը չի արտացոլում 2021 թվականին ռուսական բանակի վերազինման ողջ պատկերը։ «Կադրից դուրս» է մնացել հետաքրքրաշարժ նորույթների մի զգալի մաս` ԶՀՀ Ս550–ները, «Պերեսվետ» մարտական լազերը, հինգերորդ սերնդի Սու-57 ինքնաթիռը, «Օխոտնիկ» հարվածային անօդաչուն, բազմաթիրախային և ռազմավարականնշանակության սուզանավերը... Դրանց մասին մենք կխոսենք հաջորդիվ։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала