00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխատեսումներ և մարգարեություն Թուրքիայի մասին, կամ ինչն է Անկարային կոնֆլիկտի տանում

© Sputnik / Hüseyin HayatseverԲողոքի ակցի Թուրքիայում
Բողոքի ակցի Թուրքիայում - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Բողոքի ակցի Թուրքիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքական լիրան 15 %–ով անկում է ապրել` գերազանցելով 2018-ին երկրում տեղի ունեցած արժութային խոշորագույն ճգնաժամի ռեկորդային ցուցանիշը։ Սրընթաց անկումը սկսվել է նախագահ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե Թուրքիան «պատերազմ է վարում տնտեսական անկախության համար»։
Թուրքիայի առաջնորդը համառորեն շարունակում է գնաճի դեմ պայքարի իր «ոչ օրթոդոքսալ տնտեսական քաղաքականությունը»։ Տեղի և համաշխարհային վերլուծաբանները կանխատեսում են լիրայի շարունակական անկման միտում, գնաճային գործընթացների սրացում և որպես հետևանք` հանրային դժգոհություններ։
Միևնույն ժամանակ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները Sputnik Արմենիայի սյունակագրին հիշեցրին այդ պետության ապագայի վերաբերյալ արված այլ կանխատեսումներ։
Պատմությունը լի է օրինակներով, երբ ծանր ճգնաժամը երկրներին պատերազմի է դրդում։ Երբ 2021 թվականին հայտնի հայ գուշակ Աիդա Տեր–Կարապետյանին հարցրին Թուրքիայի ապագայի մասին, նա նշեց, որ Թուրքիայի փլուզումը տեղի կունենա տնտեսական լուրջ խաթարման պատճառով, որը կլինի 2017 թվականին։ Այդպես էլ եղավ։ Այդ տարի Թուրքիայում սկսվեցին ցնցումները, և այդ գործընթացները վերջին շրջանում միայն սրվել են։
Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к депутатам своей правящей партии в парламенте (25 декабря 2018). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Էրդողանը թուրքական լիրայի փոխարժեքի նվազման համար արտաքին ուժերին է մեղադրել
Հայաստանի բնակիչների և ամբողջ աշխարհի հայերի համար կարևոր է, թե ինչ կլինի հայ ժողովրդի ճակատագրում ողբերգական էջ բացած Օսմանյան կայսրության իրավահաջորդի հետ։ Աշխարհաքաղաքական փորձությունների և վերլուծական գնահատականների ֆոնին մեր սրված ուշադրությունը հետևում է նաև Թուրքիայի մասին արված հայտնի այլ մարգարեների գուշակություններին։
Ուշադրություն հրավիրեմ մի հետաքրքիր փաստի վրա` ոչ վաղ անցյալից։ Եբ 2015 թվականի նոյեմբերին Սիրիայում թուրքական կործանիչը խոցեց ռուսական ռմբակոծիչը, հունական ԶԼՄ–ներում հետևյալ գլխագրերով հրապարակումներ լույս տեսան. «Հույն Նոստրադամուսը կանխագուշակել է Էրդողանի սարսափելի վախճանը», «Թուրքիան կոչնչացվի», «Ռուսաստանի և Թուրքիայի միջև սպասվող պատերազմի մասին գուշակությունները սկսել են իրականանալ» և այլն։
Խոսքը ուղղափառ ճգնավոր Պաիսի Սվյատոգորեցի (1924 - 1994 թթ.) մասին է, ում Հունաստանում մեծ մարգարե են համարում և հարգանքով կոչում են «մեր Նոստրադամուս»։ Պաիսին, որն աշխարհիկ կյանքում հայտնի է ավելի շատ որպես Արսենիոս Էզնեպիդիս, ծնվել է այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Կապադովկիայում։ Նրա ծնողները Հունաստան են տեղափոխվել հույն–թուրքական պատերազմից հետո` բնակչության փոխանակման ժամանակ։ Պաիսին վանական երդում է տվել և ակտիվորեն սկսել է զբաղվել միսիոներական և լուսավորչական գործունեությամբ։ Ճգնավորը հույների հոգևոր առաջնորդներից մեկն է եղել. նա մեծ հարգանք է վայելել Ռուսաստանում։

Իր գուշակությունները նա մահից առաջ ամփոփել է 1990 թվականին լույս տեսած «Վանական Պաիսի Ագիորիտի իմաստության և բարեբախտության խոսքերը» գրքում։ Պաիսին կանխագուշակել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ է սկսվելու։ Ռուսական զորքը գրավելու է Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ) և քաղաքը կրկին ուղղափառ է դառնալու։

Մինչև ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպն այս խոսքերն ընկալվում էին որպես հեռավոր, ինչ–որ անհասկանալի ապագայի վերաբերող խոսքեր, չէ՞ որ Ռուսաստանն ու Թուրքիան վերջին անգամ միմյանց հետ պատերազմել են Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ։ Սակայն ռուս օդաչուի վախճանից և դեսպանի սպանությունից հետո այս խոսքերի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց։ Պարզ դարձավ, որ ամեն ինչ կարող է շատ արագ և հանկարծակի տեղի ունենալ, ինչպես և Պաիսին նկարագրել էր։ Ահա թե ինչ էր նա ժամանակին կանխատեսել«Ուխտավորների վկայությունները» գրքում, որի երկրորդ հրատարակությունը լույս տեսավ 1991 թվականին։
«Երբ հեռուստացույցով քննարկումներ լսեք մղոնների, ափամերձ գոտիների 6-ից 12 մղոն ընդլայնման մասին, ապա պատերազմ է մոտենում»։
Հեռուստացույցով այս մասին խոսեցին 30 տարի անց։ 2021 թվականի հունվարին ծովային իրավունքի ՄԱԿ–ի կոնվենցիայի համաձայն` Հունաստանը հայտարարեց Հոնիական ծովի շրջանում 6-ից 12 մղոն տարածքային ջրերի ընդլայնման մասին։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը խորհրդարանական իր ելույթում նշեց, որ դա երկրի տարածքը կընդլայնի 13 հազար քառակուսի կմ–ով։ Դենդիասը նաև հավելեց, որ Հունաստանը պահպանում է տարածքային ջրերի մինչև 12 ծովային մղոն ընդլայնելու իրավունքը նաև Էգեյան ծովում։
Թուրքիայում խոշոր հանրահավաքներ են. պահանջում են Էրդողանի հրաժարականը
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Էգեյան ծովում մինչև 12 ծովային մղոն Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը «կազուս բելլի» կդառնա, այսինքն` ձևական առիթ պատերազմ հայտարարելու համար։ Անկարան առանց այն էլ մեծ լարվածություն է ստեղծում Կիպրոսի և Միջերկրական ծովի մյուս կղզիների շուրջ` անդադար խախտելով օդային տարածքն ու սպառնալով հույներին պատերազմ սկսել։ Դրա պատճառով ԱՄՆ–ն և Ֆրանսիան հայտարարել են Հունաստանին պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, իսկ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան նույնիսկ պաշտպանության և անվտանգության մասին պայմանագիր կնքեց Հունաստանի հետ, որը կողմերից մեկի տարածքի վրա զինված հարձակում գործելու դեպքում փոխօգնության ցուցաբերում է ենթադրում։ Այսինքն` ՆԱՏՕ–ի ներսում նոր միություն է ստացվում։
Սակայն Միջերկրական ծովում թուրքերի կողմից ստեղծվող լարվածությունից բացի իրավիճակն այժմ թեժանում է նաև Սև ծովում։ Ընդ որում, Թուրքիան ոչ միայն մասնակցում է դրան, այլև հավակնում է դրա զգալի մասի նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Օրեր առաջ էլ հունական Ալեքսանդրապոլիսում ամերիկյան բազայի ստեղծումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հունաստանը վերածվել է ԱՄՆ–ի ֆորպոստի և որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս թուրքական հանրապետությունը կարող է շուտով Թյուրքական խորհուրդ ընդունվել։
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Փաստորեն, Պաիսի Սվյատոգորեցի կանխագուշակությունները սկսում են իրականանալ մեր աչքի առաջ։ Դե ինչ, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք, կյանքը միշտ այնքան հարուստ ու հագեցած է, որ նույնիսկ ակնկալվող իրադարձությունների մասին ընդհանուր պատկերացումներ ունենալով հանդերձ, հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչ տեղի կունենան։
Լրահոս
0