Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականները

© Sputnik / Aram NersesyanԱրա Զոհրաբյան
Արա Զոհրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Արա Զոհրաբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Նոյեմբերի 28–ին, ժամը 12։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի երթ-ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ազատագրական շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազատագրական շարժման անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի և Արցախի համար նոր ռիսկեր ունի։ Շարժման անդամները կոչ են անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միավորվել այս երկու պահանջի ներքո։
«5165» շարժման առաջնորդներ Կարին Տոնոյանն ու Մենուա Սողոմոնյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Սոչիի եռակողմ հայտարարության ռիսկերը` Արցախը կարող է Ադրբեջանի մաս դառնալ․«5165» շարժում
«Մենք կոչ ենք անում ոչ թե միավորվել մեզ, այլ միավորվել այս պահանջների ներքո և բոլորով միասին ուժեղ ձայնով պահանջենք այս երկու անձի հրաժարականը»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Նա նաև առաջարկեց վաղը՝ նոյեմբերի 28-ին, առավոտյան 12։00-ին ուխտագնացության երթով շարժվել դեպի Մայր Աթոռ՝ դեմքով դեպի Աստծուն դառնալու համար։
«Իմ կարծիքով՝ մեր գլխին եկած այս պատուհասները հետևանք են մեր ազգային, բարոյական արժեքներից հեռանալուն։ Հոգեպես ամուր անհատը ձևավորում է ամուր ընտանիք, ամուր ընտանիքը ձևավորում է ամուր պետություն, մեզ հետ կատարվող այս գործընթացները խոսում են այն մասին, որ մենք այս հարցի կապակցությամբ խնդիր ունենք։ Վերջին տարիներին էլ թիրախավորվեցին այս կարևոր ինստիտուտները՝ ընտանիք, եկեղեցի և բանակ»,- նշեց Զոհրաբյանը։
Պաշտոնական Երևանի բացթողումը, կամ Սոչիի հայտարարության լավ և վատ կողմերը
Նրա խոսքով՝ վաղվա ուխտագնացության երթը հանուն համախմբմանն է։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 26–ին, Սոչիում կայացել են երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала