Ղազախստանը Թուրքիայից ANKA հարվածային անօդաչուներ կգնի

CC BY-SA 4.0 / maliustun / Mustafa.KarabasTUSAS / ANKA İnsansız Hava Aracı (cropped and resized)Թուրքական ANKA անօդաչու թռչող սարքը
Թուրքական ANKA անօդաչու թռչող սարքը - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Թուրքական ANKA անօդաչու թռչող սարքը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա երկու տարիներին Ղազախստանի բանակը կստանա երեք ԱԹՍ և լոգիստիկ սպասարկման փաթեթ:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ղազախստանի զինված ուժերն իրենց զինանոցը կհամալրեն թուրքական ANKA հարվածային անօդաչուներով։
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, համապատասխան պայմանագիրը ստորագրել են «Կազսպեցէքսպորտ» (Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության անունից) ձեռնարկությունը և ANKA - ի արտադրողը` թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը:
Շահեն Արաբաչյանը Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի երեխաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Գրեթե Su-27-ի պես է. ինչ են արել երեխաները ԱԹՍ-ի մշակման առաջին խմբակում ընդամենը 4 ամսում
Պայմանագրի համաձայն՝ Ղազախստանի ռազմաօդային ուժերը մինչև 2023 թվականը կստանան ANKA անօդաչու թռչող սարքի երեք միավոր, երկու ցամաքային բազաներ, ինչպես նաև լոգիստիկ սպասարկման փաթեթ (տեխնիկական փաստաթղթեր, ուսուցում և պահեստամասեր): Ավելի վաղ նույն դրոնները վաճառվել էին Թունիսին։
Դոնբասի հակամարտության գոտում ԱԹՍ-ներ կարող են օգտագործել միայն ԵԱՀԿ դիտորդները. Զախարովա
Թուրքական աղբյուրների համաձայն՝ ԱԹՍ-ն հագեցած է էլեկտրաօպտիկայով, լազերային ցուցիչով, տեսախցիկով լազերային հեռաչափով։ Սարքն ունի 1700 կգ առավելագույն թռիչքային զանգված և կարող է երկնքում մնալ ավելի քան 30 ժամ: Անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը մինչև 250 կմ է: Այն կարող է փոխադրել 350 կգ բեռ:
Լրահոս
0