«Օմիկրոնը» համավարակի նոր ալիք չի առաջացնի. գիտնական

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկԿորոնավիրուս
Կորոնավիրուս - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Կորոնավիրուս
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մասնագետի կարծիքով՝ ներկայիս պատվաստանյութերը կկանխեն լուրջ հիվանդությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամը դժվար թե համավարակի նոր ալիք առաջացնի պատվաստված բնակչության շրջանում։ Հայտարարել է AstraZeneca դեղամիջոցի գլխավոր մշակող, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Պոլարդը։
«Շատ քիչ հավանական է, որ պատվաստված բնակչության շրջանում համաճարակի նոր բռնկում լինի, ինչպիսին մենք տեսանք անցյալ տարի», - ասել է Փոլարդը BBC 4 ռադիոյի եթերում:
Կորոնավիրուս - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն անվանվել է հունական տառով՝ «Օմիկրոն»
Պրոֆեսորը կարծում է, որ ներկայիս պատվաստանյութերը կշարունակեն կանխել լուրջ հիվանդությունները։ Նա նաև ենթադրել է, որ «օմիկրոնը» տարածմամբ, այսպես ասած, առաջ չի անցնի Եվրոպայում գերիշխող «դելտա» շտամից:
Լրահոս
0