00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասում են, որ տատիկը մի օր կգա․ պատերազմի ժամանակ անհետ կորած միակ կնոջ պատմությունը

© Photo : provided by the family of Irina MusaelyanԻրինա Մուսայելյան
Իրինա Մուսայելյան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Իրինա Մուսայելյան
Բաժանորդագրվել
42-ամյա Իրինա Մուսայելյանը 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած միակ կինն է։ Նրա անունը մի անգամ սխալմամբ ընդգրկել են զոհվածների ցուցակում, ընտանիքի անդամները բազմիցս ԴՆԹ թեստ են հանձնել, բայց համընկնում չի եղել։ Կարծում են, որ Իրինան գերի է Ադրբեջանում։
Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ամեն ընտանիք իր պարտքն է համարում շատ երեխաներ ունենալ (և շատ ասելով նկատի ունենք ոչ թե 3-4, այլ 8-10), դրանով ավելի ամրանալով հայրենի գյուղում, որն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հիմնատակ ավերվել է և տասնյակ զոհեր տվել։ Գյուղի երիտասարդ ընտանիքներից մեկը Վաղինակ ու Քրիստինե Մուսայելյաններն են․ ընդամենը 24 ու 23 տարեկան են, բայց երեք բալիկ ունեն։ Երրորդ երեխայի հայտնվելու գլխավոր «քաջալերողը» Վաղինակի մայրն է եղել։ Հարսին ասել է․ «Ես մեկին ունեցա, դու շատերին բեր»։ Երրորդ թոռանը տատիկը՝ Իրինա Մուսայելյանը, չի տեսել․ կինն անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
© Photo : provided by the family of Irina MusaelyanԻրինա Մուսայելյանը հարսի՝ Քրիստինեի, որդու՝ Վաղինակի և նորածին Իրինայի հետ
Ирина Мусаелян с невесткой Кристине, сыном Вагинаком и новорожденной Ириной - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իրինա Մուսայելյանը հարսի՝ Քրիստինեի, որդու՝ Վաղինակի և նորածին Իրինայի հետ
1992-ին Իրինան ընդամենը 13 տարեկան էր, երբ պատերազմում զոհվեց հայրը։ 1996-ին ադրբեջանցիների հետ փոխհրաձգության ժամանակ զոհվեց Իրինայի ամուսինը։ Զույգը նոր էր ամուսնացել, Իրինան հղի էր։ Իրինան մեծացրեց միակ որդուն՝ Վաղինակին, այլևս չամուսնացավ, այլ երեխա չունեցավ։ Երկար տարիներ նա աշխատում էր Դրմբոնի ոսկու հանքում։ Բայց 2016-ին հոր և ամուսնու հետքերով աշխատանքի անցավ Պաշտպանության բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն ծառայող էր։
«Ինքն ապրում էր Վաղուհասում, նույն տանն էինք, բայց գործի բերումով Մարտակերտում մի սենյակ ուներ։ Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում էր, առավոտյան կանչել են զորամաս ու այլ զինվորականների հետ տարել Թալիշ՝ առաջնագիծ։ Մեզ հարյուր բան են ասել էս ընթացքում, բայց էդպես էլ հստակ չգիտենք՝ ինչի են իրեն տարել։ Լսել ենք, որ հրամանատարը հրաման է տվել հետո իջեցնել Իրինային դիրքերից։ Բայց քանի որ ինքն էլ է կորել, ոչ մի հստակ բան չգիտենք․․․», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Իրինայի հարսը՝ Քրիստինեն։
Կնոջ վերջին կապը եղել է սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին։ Զանգել է տղային, ասել, որ երեխաներին հանի գյուղից ու Ղարաբաղից. «Էս մեր իմացած կռիվը չի, սա շարունակվելու ա»։ Պատմել է որդուն նաև իր պահած փողերի տեղը` ասելով, որ թոռների համար ոչինչ չխնայի։ Դրանից հետո զանգել է Քրիստինեին․ հարսը վերջին մարդն է, որի հետ խոսել է Իրինան։
© Photo : provided by the family of Irina MusaelyanԻրինա Մուսայելյանի որդին՝ Վաղինակը, Քրիստինեի հետ
Сын Ирины Мусаелян Вагинак с невесткой Кристине - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իրինա Մուսայելյանի որդին՝ Վաղինակը, Քրիստինեի հետ
«Ասեց՝ հղիությանդ լավ կնայես, երեխեքիդ լավ կնայես։ Դրանից հետո ինչքան զանգել ենք, անհասանելի է եղել համարը․․․ Դիմել ենք «Ղարաբաղ տելեկոմին», որ մեզ հաշվետվություն տրամադրեն, թե իր համարից էլ ինչ զանգ է գնացել, որտեղից, բայց ասել են՝ հնարավոր չէ, քանի որ պատերազմի ժամանակ գլխավոր կայանին խփել են, ոչ մի ինֆորմացիա չի պահպանվել»,–պատմում է Քրիստինեն։
Իրինայից բացի, նույն դիրքերից նաև երեք զինվորականներ են անհետ կորել։ Երկուսի ԴՆԹ-ները հաստատվել են մի քանի ամիս առաջ։ Անհետ կորած է նաև Իրինայի անմիջական հրամանատարը՝ Լեռնիկ Վարդանյանը։ Իրինայի ընտանիքը մի քանի անգամ ԴՆԹ է հանձնել, բայց համընկնումներ չեն եղել։ Մուսայելյանները կապ են պահում Լեռնիկ Վարդանյանի ընտանիքի հետ։ Մի քանի ամիս առաջ Լեռնիկի հեռախոսահամարից զանգ է եկել Լեռնիկի հորը։ Վերցրել է, ոչինչ չեն խոսել։ Զանգը տեղորոշելու խնդրանքով դիմել են ԱԱԾ, ոչինչ չի ստացվել։
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
Իրինայի ընտանիքում կարծում են, որ նա, այնուամենանիվ, գերի է ընկել։ Կարմիր խաչը անհետ կորած 20 հայերի հարցով հայտ է ուղարկել Ադրբեջանին, վերջինս ընդունել է այդ հայտը և պետք է քննի ու պատասխան տա՝ արդյոք ցուցակում ներառվածները իրենց մոտ գերության մեջ են, թե ոչ։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գործեր է ներկայացրել հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ։
Երկու հայտերի ցուցակներում էլ կա Իրինա Մուսայելյանի անունը։
«Որ էսքան ժամանակ աճյունը չեն գտել, ոչ մի ԴՆԹ չի հաստատվել, մտածում ենք՝ գերի է։ Համ նենց ենք մտածում, համ սենց․․․ Անորոշ սպասում ենք․․․», - ասում է Քրիստինեն։
Ամենաշատը սպասում են երեք թոռները՝ 3 տարեկան Իրինան, 2 տարեկան Կարենն ու իր ծնունդով տատիկին «պարտական» 8-ամսական Արենը, որոնց համար, ինչպես «հրահանգել» էր Իրինան, ծնողները ոչինչ չեն խնայում․․․
© Photo : provided by the family of Irina MusaelyanԻրինա Մուսայելյանի թոռնուհին
Внучка Ирины Мусаелян - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իրինա Մուսայելյանի թոռնուհին
© Photo : provided by the family of Irina MusaelyanԻրինա Մուսայելյանի թոռնիկը
Внук Ирины Мусаелян - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իրինա Մուսայելյանի թոռնիկը
Լրահոս
0