https://armeniasputnik.am/20211127/tghanery-parum-en-anvasajlakin-nstatshervosnery-kbacen-spvortajin-pareri-aa-n-35813126.html
Տղաները պարում են անվասայլակին նստած․հերոսները բացեցին սպորտային պարերի առաջնությունը
Տղաները պարում են անվասայլակին նստած․հերոսները բացեցին սպորտային պարերի առաջնությունը
Ամիսներ առաջ Արմեն Մուրադյանը հայտնել էր, որ «Զինվորի տունը» նոր մեծ նախագծի է պատրաստվում։ 27.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-27T19:51+0400
2021-11-27T19:51+0400
2021-11-27T20:00+0400
զինծառայող
վիրավոր
պար
հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/1b/35812964_0:95:1600:995_1920x0_80_0_0_b805051448c343bcca42f7a64e21d415.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Պատերազմից հետո կյանք կա. Արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու հաղթել ամեն օր։ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» հուզիչ ու ազդեցիկ լուսանկար է հրապարակել։«Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող, հաշմանդամություն ձեռքբերած 5 տղաներ իրենց զուգընկերուհիների հետ գեղեցիկ պարով բացելու են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։Ելույթի տեսագրությունը կհրապարակվի ավելի ուշ, բայց «Զինվորի տունը» հրապարակել է ելույթի վերջին հատվածը, որտեղ երևում է դահլիճի բուռն արձագանքը։ Ներկաները ծափահարում են հոտնկայս, ծայրաստիճան հուզված՝ արցունքն աչքերին։Նշենք, որ ամիսներ առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փոքրիկ տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է պարուսույցը սովորեցնում պարել անվասայլակներին նստած տղաներին։ Մուրադյանը գրել էր, որ «Զինվորի տունը» նոր մեծ նախագծի է պատրաստվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/1b/35812964_71:0:1600:1147_1920x0_80_0_0_05ce30a5f07fdd50bcc6a2accdbbae12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զինծառայող, վիրավոր, պար, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
զինծառայող, վիրավոր, պար, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Տղաները պարում են անվասայլակին նստած․հերոսները բացեցին սպորտային պարերի առաջնությունը
19:51 27.11.2021 (Թարմացված է: 20:00 27.11.2021) Ամիսներ առաջ Արմեն Մուրադյանը հայտնել էր, որ «Զինվորի տունը» նոր մեծ նախագծի է պատրաստվում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Պատերազմից հետո կյանք կա. Արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու անվասայլակի վրա հայտնված հերոսները շարունակում են պայքարել ու հաղթել ամեն օր։ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» հուզիչ ու ազդեցիկ
լուսանկար է հրապարակել։
«Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող, հաշմանդամություն ձեռքբերած 5 տղաներ իրենց զուգընկերուհիների հետ գեղեցիկ պարով բացելու են Հայաստանում անցկացվող Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Ելույթի տեսագրությունը կհրապարակվի ավելի ուշ, բայց «Զինվորի տունը»
հրապարակել է ելույթի վերջին հատվածը, որտեղ երևում է դահլիճի բուռն արձագանքը։ Ներկաները ծափահարում են հոտնկայս, ծայրաստիճան հուզված՝ արցունքն աչքերին։
Նշենք, որ ամիսներ առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փոքրիկ
տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է պարուսույցը սովորեցնում պարել անվասայլակներին նստած տղաներին։ Մուրադյանը գրել էր, որ «Զինվորի տունը» նոր մեծ նախագծի է պատրաստվում։