00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը պետք է երկարաձգել. տնտեսագետն ասաց` ինչու

Խաչատրյան. «Թշնամի երկրի հետ ամեն կերպ տնտեսական հարաբերություններ զարգացնելն ուղղակի մոլորություն է»
Բաժանորդագրվել
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքին և ասել` արժե՞ արդյոք երկարաձգել դրա ժամկետը, որ լրանում է դեկտեմբերի 31–ին։
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը միանշանակ պետք է երկարաձգել, որովհետև 21-րդ դարում պայքարը ոչ միայն ռազմական, այլնաևտնտեսականգործիքներովէտեղի ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը`հիշեցնելով, որ արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31–ին։
Նրա խոսքով` հաշվի առնելով հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ակտիվ դերակատարումն ու ռազմատենչ հայտարարությունները` մեր երկիրը տնտեսական բաղադրիչը պետք է օգտագործի և գոնե այդ կերպ պատասխան տա Թուրքիային։
«Այստեղ թերևս ոչ թե տնտեսական նպատակահարմարությունն է առաջնային, որքան մեր երկու երկրների միջև թշնամական վերաբերմունքը։ Իհարկե մրցունակ տնտեսություն կառուցելու տեսանկյունից ներկայումս կարևոր է ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով, բայց մյուս կողմից եթե դիտարկում ենք այն աշխարհաքաղաքականությունը, որն իրականացվում է թշնամի երկրի կողմից մեր նկատմամբ, ապա հնարավորության սահմաններում դրան համարժեք պատասխան պետք է տրվի»,– ասաց տնտեսագետը։
Թուրքական ապրանքանիշի պիտակ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Չգործող արգելքը. ինչպես են թուրքական ու ադրբեջանական ապրանքները հայտնվում Հայաստանում
Խաչատրյանի կարծիքով` բոլոր մտահոգություններն ու նկատառումներն առ այն, որ տնտեսական որոշակի խնդիրներ գուցե առաջանան մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, և դա այն գինն է, որ պետք է վճարի մեր պետությունը, այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ տարիներ ի վեր, փակ սահմաններ ունենալով հանդերձ, Հայաստանը զարգացել է և նույնիսկ դեպքեր են եղել, որ տնտեսական երկնիշ աճ է արձանագրվել։

«Մենք միանշանակ հնարավորություններ ունենք զարգանալու և ավելի մրցունակ դառնալու, բայց այն բոլոր նկատառումները, որ անհրաժեշտ է անպայման տնտեսական հարաբերություններ զարգացնել թշնամի երկրի հետ, մեղմ ասած մոլորություն է»,– ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի պնդմամբ` թուրքական ապրանքների ներկրումը մեր տնտեսության վրա չնչին ազդեցություն ունի, քանի որ Թուրքիայից ներմուծվող ապրանքների ծավալը շատ մեծ չի եղել, մեր ընդհանուր ներմուծման կառուցվածքում եղել է 7-8–րդ տեղում, հետևաբար գնաճային ճնշումների առումով դա էական դեր չէր կարող խաղալ։
Ըստ նրա` պետության` որպես խաղի կանոններ սահմանողի ու թելադրողի դերակատարումն այն է, որ ինքն ի սկզբանե պետք է գծի գործողությունների շրջանակը, որում հասարակությունը, բոլոր տնտեսական խաղացողները պետք է կառուցեն իրենց վարքագիծը։
Այդ հայտնի ծնծղաները. թուրքական Daily Sabah-ն անդրադարձել է Զիլջյանների տոհմի ափսեներին
Հետևաբար եթե թուրքական ապրանքների նկատմամբ կա որոշակի պահանջարկ, ապա դա չի նշանակում, որ պետությունը պետք է ընդառաջ գնա և անի ամեն ինչ, որ շուկան հեղեղվի թուրքական ապրանքներով։ Տնտեսագետի պնդմամբ` պետությունը պետք է ցույց տա թուրքական տնտեսական ազդեցության կործանարար հետևանքներն ու հասարակությանը զերծ պահի թուրքական ապրանքներ սպառելուց։
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
Լրահոս
0