00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի ուրախացեք, եթե ձեր բիզնեսը շատ փող է բերում․ ՀՀ–ում ապրող ամերիկացու բիզնես ծրագիրը

© Sputnik / Asatur YesayantsՄեթ Բարթելս
Մեթ Բարթելս - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Մեթ Բարթելս
Բաժանորդագրվել
Եթե ընկերությունը չափազանց բարձր շահույթ է ցույց տալիս, նշանակում է՝ այն ապրանքները շատ թանկ է վաճառում։ Նոր ծրագիրն օգնում է խուսափել այդ սխալից և հիշել մրցակցության մասին։
Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Մի ուրախացեք, եթե ձեր բիզնեսը չափազանց շատ գումար է բերում։ Հայաստանի համար ոչ այնքան սովորական այս տրամաբանությամբ է իր ծրագիրը կազմել հայկական Puzl ՏՏ ընկերության համահիմնադիր Մեթ Բարթելսը։ Նրա նոր վերլուծական սոֆթը նախատեսված է առևտրային ցանցերի համար, և ամերիկյան սուպերմարկետներն արդեն օգտագործում են այն։
Смарт аквариум стартапа Bluenero - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում
Ինքը՝ Մեթը, ամերիկացի է, բայց տեղափոխվել է Հայաստան ու իրեն անվանում է ABC (Armenian by Choice), այսինքն՝ «հայը ոչ թե ծնունդով է, այլ համոզմունքներով»։ Նա արդեն մի քանի տարի է` այստեղ է ապրում, իսկ նրա նոր ծրագիրն արտացոլում է բիզնեսի նկատմամբ ամերիկյան մոտեցման լավագույն կողմերը՝ ոչ թե նստել փողի պարկի վրա, այլ անընդհատ աշխատել հեռանկարի ուղղությամբ։
Նշենք, որ նման մոտեցման ճշմարտացիությունը թեկուզ և ոչ միշտ, բայց շատ դեպքերում դրսևորվել է հենց Ամերիկայում, այդ թվում՝ խոշոր ընկերությունների օրինակով։ (Microsoft-ն ու Amazon-ը, օրինակ, միտումնավոր թաքցնում են շահույթը):

«Եթե դուք չափազանց շատ գումար եք ստանում, նշանակում է՝ դուք ապրանքը շատ թանկ եք վաճառում, ու մրցակիցները վաղ թե ուշ ձեզ կանցնեն։ Հետևաբար, մարքեթոլոգները հաշվարկում են նպատակային մարժան ու փորձում են հետևել դրան։ Մեր ծրագրով նրանք կարող են վիրտուալ «խաղալ» իրենց ապրանքների գների հետ, որ հասկանան՝ ինչպես կփոխվի նրանց շահութաբերությունը», - պարզաբանում է նա։

Միևնույն ժամանակ, դա կարող է լինել, որ նույնիսկ վաճառելով ապրանքը ցածր գնով, դուք կարող եք լավ վաստակել վաճառքի ծավալի (ինչքան ավելի էժան, այնքան ավելի շատ կգնեն) վրա: Ծրագիրը կարող է «այրվող զեղչերի» տարբեր սցենարներ առաջարկել, երբ դուք վաճառում եք ապրանքը գրեթե առանց շահույթի, բայց դրա հաշվին գնորդներին խանութ եք «բերում»։ Ակնհայտ է, որ գրեթե ոչ ոք մի բանի համար սուպերմարկետ չի գալիս։
Իհարկե, ծրագիրը չի կարող վաճառքի մենեջերների փոխարեն որոշումներ կայացնել, բայց այն օգնում է խնայել ժամանակը, որը պետք է ծախսվի մեխանիկական հաշվարկների վրա ու կենտրոնանալ մարքեթինգային սցենարների մշակման վրա, պարզաբանում է Բարթելս(յան)ը:
Mini Kabob ռեստորան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Քիչ էր մնում` բիզնեսը կորցնեինք․ ԱՄՆ–ում լավագույնների մեջ ներառված հայկական ռեստորանի տեր
Ապագա տարբերակներում նա մտադիր է հարստացնել ծրագիրը վերլուծական ծրագրով, որը հաշվի կառնի, թե մոտակայքում ինչ այլ խանութներ կան, ինչքան է գնորդների միջին եկամուտը կոնկրետ քաղաքում կամ շրջանում, մեկ անգամ խանութ գնալիս ինչքան գումար են ծախսում և այլն։
«Մեր հիմնական հաճախորդներն ամերիկյան սուպերմարկետներն են, բայց մենք արդեն ցույց ենք տվել մեր արտադրանքը նաև հայկական ցանցերին, ու նրանք հետաքրքրություն են ցուցաբերել»,–ավելացրեց Բարթելսը:
Վառելիքի 60 մլն դոլարանոց գործարքով ՀՀ բիզնես սուբյեկտները դուրս կմղվեն շուկայից. Դավթյան
Ընկերության արտադրանքը ներկայացվել է DigiTec ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին – նոյեմբերի սկզբին Երևանում: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):
Լրահոս
0