00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աճող գրիչները. թանաքն ավարտվելուց հետո գրիչը ցանում և բողկ, բազուկ կամ ռեհան են ստանում

© Sputnik / Aram NersesyanԱնի Էլբակյան
Անի Էլբակյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Անի Էլբակյան
Բաժանորդագրվել
Հայկական շուկայում աճող գրիչներ են հայտնվել, որոնք ցանելուց հետո բանջարեղեն կամ կանաչեղեն կարող եք ունենալ։ Գրիչներն, ի դեպ, վերամշակված թղթից են պատրաստվում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գազար, բազուկ, ռեհան, բամիա, քինուա, մանանեխ, բողկ, սպանախ և էլի շատ բուսատեսակներ ու բանջարեղեններ կարող ես ունենալ` թանաքը վերջանալուց հետո էկո գրիչները «ցանելով»։ Այո, այո, շատ ճիշտ եք կարդում` գրիչները հողի մեջ տնկելով` կարող ես նման տեսականի ստանալ։
© Sputnik / Aram NersesyanԷկո գրիչների տված ծիլերը
Выращенные ростки из ручек Eco pen - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Էկո գրիչների տված ծիլերը
«Մենք արդեն 7 տարի է, ինչ էկո գրիչներ ենք արտադրում և մտածում էինք ինչ–որ հետաքրքիր բան ստեղծել, որն ավելի կմոտեցնի բնությանը։ Որոշեցինք աճող գրիչներ արտադրել, որ գրիչն ավարտվելուց հետո էլ այն բնությանը ծառայի։ Սկսեցինք փորձարկումներ անել ու սերմեր ընտրել»,–պատմում է Eco pen-ի հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյանը։
© Sputnik / Aram NersesyanEco pen-ի հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյան
Директор и основатель компании Eco pen Артак Элбакян - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Eco pen-ի հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյան
Հայկական շուկայից սերմերն ընտրելուց հետո դրանք թափանցիկ պարկուճով տեղադրել են գրիչների վրա և հողի մեջ տնկել։ Օրեր անց դրանք առաջին ծիլերն են տվել. փորձարկումը հաջող անցնելուց հետո աճող գրիչների արտադրություն են սկսել։ Էլբակյանը պատմում է, որ դժվար է եղել դրա շուկայական գինը որոշելը, քանի որ համեմատելու ոչինչ չկար. շուկայում նման արտադրանք չկա։
© Sputnik / Aram NersesyanԷկո գրիչների տված ծիլերը
Выращенные ростки из ручек Eco pen - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Էկո գրիչների տված ծիլերը
Նրա խոսքով` հետաքրքրությունն աճող գրիչների հանդեպ մեծ է, և դրանք հատկապես որպես նվեր են գնում։ Իսկ որևէ բույս կամ բանջարեղեն ստանալու համար անհրաժեշտ է թանաքը վերջանալուց հետո 30 աստիճան թեքությամբ սերմի հատվածը հողի ներսում դնել։ Պարկուճը ներծծվում է հողի մեջ. սերմը ծլելու համար առանձնահատուկ խնամք չի պահանջվի` միայն թե ամեն օր մի փոքր ջրել է պետք։

«Բնության հետ մարդն ինչքան մոտիկ է լինում, այնքան ավելի հոգատար է դառնում։ Սերմը կյանքի սկիզբ է, և երեխաները, մեր գրիչները «ցանելով», սովորում են իրենց իսկ ձեռքով ինչ–որ բանի կյանք տալ, հոգ տանել։ Բացի այդ, երեխան նաև ոգևորվում է, երբ սեփական ձեռքերով ինչ-որ բանջարեղեն է ցանում և տեսնում, որ հաջողության է հասնում` այն սկսում է աճել»,–ասում է Էլբակյանը։

Բացի այդ, նա ուզում է երեխաները խնայել սովորեն` եթե բնությունից ինչ–որ բան ես վերցրել, օրինակ` թուղթ, գրիչ սարքելու համար, սերմը ցանելով` ինչ–որ բան հետ ես վերադարձնում բնությանը։
© Sputnik / Aram NersesyanԷկո գրիչի տված բողկի ծիլը
Выращенный редис из ручки Eco pen - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Էկո գրիչի տված բողկի ծիլը
Ի դեպ. օրինակ` բողկն ու բազուկը մի քանի օրվա ընթացքում են ծիլեր տալիս և շատ գեղեցիկ տեսք ունեն։
© Sputnik / Aram NersesyanԷկո գրիչի տված կոտեմի ծիլը
Выращенные ростки из ручек Eco pen - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Էկո գրիչի տված կոտեմի ծիլը
Արտակ Էլբակյանի քույրը` ընկերության աշխատակից Անի Էլբակյանն էլ նշում է, որ աճող գրիչները, ի տարբերություն սովորական գրիչների, նվազագույն վնաս են հասցնում շրջակա միջավայրին, քանի որ պլաստիկի թափոնը քիչ է լինում։
© Sputnik / Aram NersesyanՍերմերով էկո գրիչներ
Ручки Eco pen с семенами - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սերմերով էկո գրիչներ
Անին ասում է, որ երեխաները շատ են ուրախանում, երբ տեսնում են, թե ինչպես է իրենց ցանածը սկսում ծիլ տալ։

«Երեխան սովորում է բնությունը չփչացնել։ Բացի այդ, մի երեխա կար, որ կանաչեղեն չէր ուտում, սակայն երբ իր ձեռքով մեր աճող գրիչներից համեմ ցանեց, աճեցրեց, և հետո աղցանի վրա լցրեց, սիրով կերավ այն»,–ասում է Անին։

Նա հավելեց, որ առաջիկայում ուզում են էկզոտիկ սերմեր ներկրել, սակայն դրանք դեռ պետք է փորձարկեն` տեսնելու, թե տնային պայմաններում և ոչ առանձնահատուկ խնամքի դեպքում արդյո՞ք կաճեն։
© Sputnik / Aram NersesyanՍերմով էկո գրիչ
Ручка Eco pen с семенами - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սերմով էկո գրիչ
Բացի այդ, ընկերությունն ուզում է թանգարան հիմնել` բոլոր էկո գրիչներն այնտեղ ներկայացված կլինեն և երեխաները հնարավորություն կունենան իրենց ձեռքով ցանել ինչ–որ բան։ Սա, ըստ Անիի, նաև զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր կլինի։
Ի դեպ, երբեմն աճող գրիչներ գնելիս խնդրում են չասել, թե ինչ սերմ է գրիչի ծայրին դրված, որպեսզի անակնկալ լինի։ Բնությանը մոտ մարդիկ ծիլի տեսքից հասկանում են, թե ինչ է այն դառնալու, սակայն լինում են դեպքեր, երբ զանգում են ընկերություն և նկարագրում ծիլը` իմանալու համար, թե ինչ է այն։
© Sputnik / Aram Nersesyan

Էկո գրիչների ցուցատախտակ

Էկո գրիչների ցուցատախտակ  - Sputnik Արմենիա
1/3

Էկո գրիչների ցուցատախտակ

© Sputnik / Aram Nersesyan

Eco pen-ի համահիմնադիր Մագդա Հովհաննիսյան

Eco pen-ի համահիմնադիր Մագդա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա
2/3

Eco pen-ի համահիմնադիր Մագդա Հովհաննիսյան

© Sputnik / Aram Nersesyan

Էկո գրիչի տված մանանեխի ծիլը

Էկո գրիչի տված մանանեխի ծիլը - Sputnik Արմենիա
3/3

Էկո գրիչի տված մանանեխի ծիլը

1/3

Էկո գրիչների ցուցատախտակ

2/3

Eco pen-ի համահիմնադիր Մագդա Հովհաննիսյան

3/3

Էկո գրիչի տված մանանեխի ծիլը

Հավելենք, որ գրիչների ստեղծման աշխատանքի հիմնական մասը ձեռքով է արվում, ավելի ճիշտ` տպագրությունից հետո մնացած ողջ մասն է ձեռքով արվում։
© Sputnik / Aram NersesyanEco pen–ի աշխատակիցը վերամշակված թղթից էկո գրիչ է պատրաստում
Сотрудница заворачивает ручку Eco pen из переработанной бумаги - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Eco pen–ի աշխատակիցը վերամշակված թղթից էկո գրիչ է պատրաստում
Eco pen–ում մեկ օրվա ընթացքում 30 հատ գրիչ են պատրաստում։
Լրահոս
0