00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրուշակագործության թագուհին․ ինչպես Իսկուհին դարձավ չեմպիոն և համաշխարհային ժյուրիի անդամ

© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը «Կարապ» տորթի մոտ
Իսկուհի Համբարձումյանը «Կարապ» տորթի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Բաժանորդագրվել
Նրա անունը հրուշակագործության աշխարհում բոլորը գիտեն, նրան սպասում են միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում։ Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, համաշխարհային ժյուրի Իսկուհի Համբարձումյանը պատմել է իր հաջողության ու նպատակների մասին։
Կյանքի մեծ մասը Բելառուսում ապրած Իսկուհի Համբարձումյանն արդեն շուրջ 8 տարի է՝ աշխարհի տարբեր երկրներում հրուշակագործության ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներում հայկական եռագույնն է բարձրացնում։ Նա ոչ թե պարզապես տորթեր է պատրաստում, այլ դրանց ձևավորման վարպետ է, կախարդուհի։
Թերթեք այս նկարները, ի՞նչ են սրանք, եթե ոչ կախարդանք․այն ամենը, ինչ տեսնում եք՝ ուտելի են, ծաղիկները, օրինակ, շաքարից են, հրաշք սիրամարգն էլ Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում (մասնակցում էին 75 երկրներից մոտ 2000 խոհարարներ) տիկին Իսկուհուն ոսկե մեդալ բերեց։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը «Անտառային փերի» տորթի մոտ
Իսկուհի Համբարձումյանը «Անտառային փերի» տորթի մոտ - Sputnik Արմենիա
1/6
Իսկուհի Համբարձումյանը «Անտառային փերի» տորթի մոտ
© Photo : provided by Iskuhi Hambardzumyan

Իսկուհի Համբարձումյանի աշխատանքներից

Իսկուհի Համբարձումյանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
2/6

Իսկուհի Համբարձումյանի աշխատանքներից

© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանի «Անտառային փերի» տորթը
Իսկուհի Համբարձումյանի «Անտառային փերի» տորթը - Sputnik Արմենիա
3/6
Իսկուհի Համբարձումյանի «Անտառային փերի» տորթը
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանի «Ձմեռ պապ» տորթը
Իսկուհի Համբարձումյանի «Ձմեռ պապ» տորթը - Sputnik Արմենիա
4/6
Իսկուհի Համբարձումյանի «Ձմեռ պապ» տորթը
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանի «Հեքիաթային թռչուն» տորթը
Իսկուհի Համբարձումյանի «Հեքիաթային թռչուն» տորթը - Sputnik Արմենիա
5/6
Իսկուհի Համբարձումյանի «Հեքիաթային թռչուն» տորթը
© Photo : provided by Iskuhi Hambardzumyan

Իսկուհի Համբարձումյանը` իր աշխատանքի հետ

Իսկուհի Համբարձումյանը` իր աշխատանքի հետ - Sputnik Արմենիա
6/6

Իսկուհի Համբարձումյանը` իր աշխատանքի հետ

1/6
Իսկուհի Համբարձումյանը «Անտառային փերի» տորթի մոտ
2/6

Իսկուհի Համբարձումյանի աշխատանքներից

3/6
Իսկուհի Համբարձումյանի «Անտառային փերի» տորթը
4/6
Իսկուհի Համբարձումյանի «Ձմեռ պապ» տորթը
5/6
Իսկուհի Համբարձումյանի «Հեքիաթային թռչուն» տորթը
6/6

Իսկուհի Համբարձումյանը` իր աշխատանքի հետ

Ոսկե մեդալների թիվն արդեն 2 տասնյակին է մոտենում, դրանք կարող էին ավելին լինել, բայց տիկին Իսկուհին բոլոր մրցույթներին չի մասնակցում։ Նա շատ բծախնդրորեն է ընտրում մրցույթը, ուսումնասիրում դրա կշիռն ու հեղինակությունը, միայն դրանից հետո որոշում կայացնում։
Տիկին Իսկուհին Արարատի մարզի Վեդի քաղաքից է․մանկուց տարբեր մասնագիտություններում էր իրեն պատկերացնում։ Բայց ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրա համար, 18 տարեկանում ամուսնացավ։ 90-ականներին տեղափոխվեցին Բելառուս։
«Ես չէի ցանկանում գնալ, բայց այլ տարբերակ չկար, ամուսինս Բելառուսում էր աշխատում, լինում էր, որ ամիսներով չէինք հանդիպում»։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը աշխատելիս
Իսկուհի Համբարձումյանը աշխատելիս - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանը աշխատելիս
Խոհարարության հանդեպ սերը մանկուց է՝ եփել-թափել, տարատեսակ տորթեր թխել, ձևավորել, նորամուծություններ անել։ Ասում է՝ հարևանների հարսները գալիս, իրենից էին շատ բան սովորում։ Արդեն Բելառուսում 3 երեխաների մայրը ժամանակ էր գտնում տարբեր առիթներով համեղ ու գեղեցիկ տորթեր պատրաստելու համար, հյուր գնալիս էլ հաճախ իր ձեռքերով պատրաստած թխվածքն էր նվեր տանում։
Ինչպես 30-ամյա վանաձորցի դյուցազունի անունը գրվեց համաշխարհային ռեկորդների գրքում
«Անգամ բժշկի մոտ գնալիս մեր հայկական թխվածքներից էի տանում, մեր պոլիկլինիկայի բժշկուհին ինձ տեսնում, ուրախանում էր։ Վիտյեբսկ քաղաքում էինք ապրում, այնտեղ հայերով որ հավաքվում էինք, ինչ-որ միջոցառումներ անում, ես էի թխվածքներ պատրաստում։ Կարճ ժամանակ հետո ամբողջ քաղաքն իմ մասին իմացավ, որպես տորթ թխող հայտնի դարձա»։
© Photo : provided by Iskuhi HambardzumyanԻսկուհի Համբարձումյանը` գործընկերուհու հետ
Искуи Амбарцумян с коллегой - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանը` գործընկերուհու հետ
90-ականների վերջերն էին․Բելառուսի առողջարաններից մեկում աշխատող ընկերն առաջարկեց խոհարարական մրցույթի մասնակցել։
«Զարմացա, ախր ես պրոֆեսիոնալ խոհարար կամ հրուշակագործ չէի, ոչ մի տեղ ոչինչ չէի սովորել։ Որոշեցի փորձել ուժերս։ 16 առողջարանների պրոֆեսիոնալ խոհարարներ էին մասնակցում։ Ես 2 տորթ պատրաստեցի․ մեկը իմ հորինածն էր՝ «Мужская рубашка» («Տղամարդու վերնաշապիկ»), մյուսը Հայաստանում այդ տարիներին շատ հայտնի տորթ էր՝ «Կարապի լիճ»՝ եկեղեցիով և այլն։ Առաջին տեղը գրավեցի, դրանից հետո ինձ հանրապետական մրցույթի հրավիրեցին»։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանի հավաստագրերը
Իսկուհի Համբարձումյանի հավաստագրերը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանի հավաստագրերը
Չնայած հաջողություններին՝ տիկին Իսկուհին հրուշակագործության մեջ մասնագիտանալը գրեթե 10 տարով հետաձգեց, ամուսինը դեմ էր։ «Հիմա, իհարկե, ափսոսում է...»,- մեղմ ժպտում է։
Սովորելու համար երբեք էլ ուշ չէ․ի վերջո, որոշեց մասնագիտական կրթություն ստանալ, սովորեց Բելառուսում, Ռուսաստանում, հայտնի ուկրաինացի, իռլանդացի, ռուս հրուշակագործների վարպետության դասերին մասնակցեց։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը տորթի մոտ
Իսկուհի Համբարձումյանը տորթի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանը տորթի մոտ
«Ես կարող եմ 1 ծաղիկ ստեղծելու համար 10 օր էլ աշխատել, բայց եթե ինձ դուր չգա, մի կողմ դնել, նորը սկսել, որովհետև ես պետք է իրեն ստեղծեմ։ Ասում են՝ տաղանդ ունես, բայց իմ կարծիքով՝ հարցը ոչ թե տաղանդն է, այլ աշխատասիրությունը, այնքան շատ ի ծնե տաղանդավոր մարդիկ կան, որ մեկ-երկու անհաջողությունից հետո ասում են՝ «ինձ սա պետք չէ», իսկ աշխատասեր մարդը գնում է մինչև վերջ, անքուն գիշերներ անցկացնում»։
© Photo : provided by Iskuhi HambardzumyanԻսկուհի Համբարձումյանի պատվոգրերից
Свидетельство о членстве в Национальной Ассоциации Кулинаров (НАК) России Искуи Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանի պատվոգրերից
2013 թվականից սկսվեցին Իսկուհի Համբարձումյանի միջազգային հաղթանակները։ Հիմա նա աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է, օլիմպիական չեմպիոն (2020թ․, Շտուտգարտ, Գերմանիա), համաշխարհային ժյուրի։ 2018 թ․-ից «Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի (WACS) անդամ է։ Չնայած այս ամենին, շարունակում է ամեն օր սովորել։ Յուրաքանչյուր մրցույթ դիտարկում է որպես կարճ վարպետության դաս, դիտում է մրցակիցների աշխատանքները, կարծիքներ ու փորձ փոխանակում։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը
Իսկուհի Համբարձումյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանը
Սկզբունք է՝ յուրաքանչյուր մրցույթի պետք է լրիվ նոր աշխատանքով ներկայանա։
Հետաքրքիրն այն է, որ քաղցրի վարպետն իր պատրաստածները հազվադեպ է փորձում․մի կողմից քաղցրի սիրահար չէ, մյուս կողմից էլ քաղցր չի կարելի՝ շաքարային դիաբետ ունի։
Վերջերս առաջարկ ստացավ ղեկավարելու Բելառուսի խոհարարների ֆեդերացիան։ Ասում է՝ նման պատասխանատու պաշտոն ստանձնելը նշանակում է ոտքով-գլխով մտնել այդ աշխատանքի մեջ, բայց ինքն այլ ծրագրեր ունի։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ
Իսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ
Իր ճանաչումը, հեղինակությունն ու վարպետությունն Իսկուհի Համբարձումյանը որոշել է ծառայեցնել հայրենիքին՝ Հայաստանին։ Պարբերաբար այստեղ վարպետության դասեր է անցկացնում։ Նպատակ ունի զարգացնել հրուշակագործության ոլորտը մեր երկրում, Հայաստանում միջազգային մրցույթ հիմնել։ Այս հարցում համագործակցում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։
Կինը վստահ է՝ յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած անկյունում ինչ ոլորտում էլ զբաղված լինի, կարող է իր ներուժը ծառայեցնել հայրենիքին։
© Photo : provided by Iskui AmbartsumianԻսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ
Իսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Իսկուհի Համբարձումյանը` խոհարարության և սպասարկման ոլորտում «Լեգենդա» համառուսաստանյան օլիմպիադայի ժյուրիի անդամ
Տիկին Իսկուհու ուշքն ու միտքը Հայաստանում են, հաճախ նաև երազներով է Հայաստանի հետ խոսում։ Ասում է՝ պատերազմից օրեր առաջ սարսափելի երազ տեսավ՝ մութ ամպերը կտրուկ ծածկեցին Հայաստանի երկինքն ու կտրուկ էլ կանգ առան։ Վերջերս էլ Հայաստանի երկինքը ծաղկունքի մեջ տեսավ․ վստահ է՝ իր երազն ավետիս է դառնալու, ճշմարիտն է հաղթելու։
Լրահոս
0