Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկԱլեքսանդր Գրադսկի
Ալեքսանդր Գրադսկի - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Ալեքսանդր Գրադսկի
Բաժանորդագրվեք
Երաժիշտը Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի (1997) կոչում ուներ, նա Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր էր (1998):
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։ Տեղեկություը հայտնում է ՌԻԱ Նովոստին, երաժշտի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ձայնը» հեռուստանախագծից:
Վալերի Գարկալին - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Մահացել է հայտնի դերասան Վալերի Գարկալինը
Երեկ` նոյեմբերի 27–ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գրադսկին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո։
Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։
Մահացել է դերասանուհի Վալենտինա Պետրաչկովան
1970 թվկաններից Գրադսկին զբաղվել է սոլո կարիերայով, ավելի քան չորս տասնյակ ալբոմներ ունի թողարկած։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի ու մուլտֆիլմների համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала