Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սոչիի եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից. Պողոսյան

Պողոսյան. Եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից
Բաժանորդագրվեք
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սոչիում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարին։
Մենք բազմիցս արդեն լսել ենք, որ ադրբեջանական կողմն անցած մեկ տարվա ընթացքում ասել է, թե իր համար արցախյան խնդիր այլևս չկա և նույնիսկ գոյություն չունի այդ անվամբ տարածք, ուստի հասկանալի է, որ ամեն ինչ պետք է անեին, որպեսզի այդ խնդիրը հայտարարության տեքստում չհիշատակվեր։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Եթե ուշադիր հետևել եք` Պուտինի ու Ալիևի հանդիպման ժամանակ արցախյան խնդիրը որևէ կերպ չարծարծվեց Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ եռակողմ հանդիպման բացման ժամանակ և դրանից հետո նա խոսեց միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության մասին, ինչն ի ցույց է դնում ադրբեջանական կողմի վարքագիծը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին բացման խոսքում հակիրճ նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ինչ–որ բան պետք է արվի, սակայն փակման խոսքում խնդրին չանդրադարձավ, ինչը մեծագույն բաց է և ապացուցում է, որ պարտված կողմի ղեկավարը չի կարող բանակցել, որ ձեռքերն այլևս լվացել է Արցախից»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանի դիտարկմամբ` եթե փորձենք ապագայի համար ինչ–որ բան կանխատեսել, ապա հասկանալի է, որ Ադրբեջանն ամեն անգամ կարողանալու է շեշտադրել, որ ստորագրված եռակողմ վերջին փաստաթղթում արացախյան խնդրի մասին որևէ հիշատակում չկա, ինչն ընդունել է նաև հայկական կողմը։
Замминистра иностранных дел Исламской Республики Иран Хосейн Амир Абдоллахиан - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությունը
Անդրադառնալով այն հարցին, թե դեկտեմբերի 15-ին նախատեսված բրյուսելյան հանդիպման ընթացքում կարո՞ղ է քննարկվել արցախյան հիմնահարցը, Պողոսյանն ընդգծեց, որ Արևելյան գործընկերության օրակարգում նախկինում ընդհանրապես այդ հարցը ներառված չի եղել, այն չի ունեցել մանդատ որևէ կերպ այդ հարցը քննարկելու, ուր մնաց` այսօր անդրադառնա նշված հիմնահարցին, առավել ևս, որ այնտեղ ընդգրկված չեն համանախագահող երկրներից Ռուսաստանն ու ԱՄՆ–ն։
«Պատերազմից հետո ե՞րբ տեղի ունեցավ պայմանավորվածություն տարածաշրջան այցելելու վերաբերյալ, համանախագահները գնացի՞ն Ստեփանակերտ։ Եթե մինչ օրս դա չի արվել, ինչի՞ մասին ենք խոսում։ Հայկական կողմը շարունակում է իր պարտվողական վարքագիծը դրսևորել, ինչին մենք չպետք է համաձայնենք ու այդ մասին շարունակ բարձրաձայնենք։ Շատ ուրախ կլինեմ, եթե մեր ամբողջ քաղաքական դաշտը միավորվի և ստորագրի մի պարզ նախադասության ներքո, որ որևէ փաստաթուղթ չի ընդունվելու հայ ժողովրդի կողմից, եթե նրա մեջ ամգրագրված չէ Արցախի Հանրապետության ճանաչումը կամ առնվազն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։
Պողոսյանի կարծիքով` միակ ակնկալիքը հիմնահարցի քննարկման առումով ՀՀ–ից ու Արցախից է, վերջինիս խորհրդարանը պետք է ընդունի Ադրբեջանի կողմից իր տարածքների օկուպացիան վկայող փաստաթուղթ, իսկ Հայաստանը պետք է սկսի Արցախի հանրապետության անկախության ճանաչման գործընթացը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ հադիպման ավարտի արդյունքներով (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սահմանազատման երկկողմ հանձնաժողով կստեղծվի. Սոչիում ընդունված հայտարարության տեքստը
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի այսօր կայացրած որոշումների մասին։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала