00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան ամրապնդեց մոդերատորի դերը. Մարկեդոնովը` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման մասին

© Sputnik / Дмитрий ЭтмановՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Սերգեյ Մարկեդոնով
Բաժանորդագրվել
Մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ երեք համատեղ հայտարարություն է ընդունվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից ոչ մեկը չի կարող պարծենալ նման քանակի բովանդակային փաստաթղթերով։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Մոսկվան ամրապնդեց առաջատարի իր դիրքը՝ որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մոդերատոր։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նման կարծիք է հայտնել` Bunin & Co Telegram–ալիքի հետ զրույցում մեկնաբանելով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։
Փորձագետի կարծիքով` նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը կարևոր է մի քանի պատճառով: Նախ` հանդիպումը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց։ Մարկեդոնովի խոսքով` պատերազմն ավարտվել է, սակայն չափազանց շատ նշաններ կան, որ Բաքուն ու Երևանը առաջվա պես հեռու են խաղաղությունից, այդ պատճառով անհնար է անտեսել դրանք: Նա հիշեցրել է, որ հրադադարի ամենամասշտաբային խախտումը տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից ընդամենը 10 օր առաջ (խոսքը վերաբերում է նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի Ծիծեռնակաբերդ լեռան վրա տեղի ունեցած բախումներին)։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Ալիևն Էրդողանին մանրամասներ է հայտնել Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Երկրորդ հանգամանքը, Մարկեդոնովի կարծիքով, այն է, որ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը ամրապնդեց առաջատարի իր դիրքը՝ որպես խաղաղ գործընթացի մոդերատոր: Եվ այդ դերի հետ համաձայն են և՛ Երևանում, և՛ Բաքվում։
«Երեք համատեղ հայտարարություն մեկ տարվա ընթացքում։ Մինսկի խմբի միջնորդներից ոչ մեկը չի կարող պարծենալ նման քանակի բովանդակային փաստաթղթերով։ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը փաստացի երկրորդ պլան մղեց ԵԱՀԿ-ին որպես բանակցային հարթակ։ Երրորդը՝ թեև Սոչիի հանդիպումը էական բեկում չբերեց բանակցային ուղուն, այդուհանդերձ իզուր չանցավ։ Դրա արդյունքում ընդունվեց Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի երրորդ համատեղ հայտարարությունը», - նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ առաջնորդների վերջին հայտարարությունը ոճաբանորեն տարբերվում է նախորդ երկու հայտարարություններից։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվածը «հրդեհաշիջման փաստաթուղթ» էր։ Այն սահմանում էր հրադադարի պայմանները և խաղաղ կարգավորման ինչ-որ նոր ուրվագծեր էր տալիս հին ստատուս քվոյի փլուզման և նորի ձևավորման պայմաններում։ 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված երկրորդ փաստաթուղթը կենտրոնացած էր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա։ Առաջարկվում էր խաղաղ գործընթացը կենտրոնացնել տնտեսական նպատակահարմարության վրա։ Մարկեդոնովի կարծիքով` դա չստացվեց, և այսօր խնդիրը դեռ օրակարգում է։
Պողոսյան. Եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
ՌԱԴԻՈ
Սոչիի եռակողմ հայտարարությունը վկայում է, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից. Պողոսյան
«Սակայն երկրների միջև լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը նոր համատեղ հայտարարության մեջ արդեն իսկ կապվում է և՛ Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետության, և՛ սահմանագծման ու սահմանազատման հետ։ Այդ կետը նախկինում այդքան հստակ գրված չէր», - նշում է նա։
Արտաքին խաղացողները կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ
Ըստ Մարկեդոնովի՝ ակնհայտ է, որ 2021 թվականի ընթացքում հենց սահմանային թեման առաջին պլան մղվեց, դարձավ տարածաշրջանային անվտանգության ամենավտանգավոր մարտահրավերը։ Եվ Մոսկվան ձգտում է Բաքվին, Երևանին և ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հենց ինքն է լինելու այդ խնդրի հանգուցալուծման գլխավոր ռեսուրսն ու գործիքը։
Հիշեցնենք` եռակողմ հանդիպումը կայացավ նոյեմբերի 26-ին Սոչիում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները տևեցին շուրջ երեք ժամ։ Կողմերը պայմանավորվեցին մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման մեխանիզմներ ստեղծել, ինչպես նաև քայլեր ձեռնարկել սահմանին կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրանք նաև կարևորեցին ԼՂ–ում ռուսական խաղաղապահ առաքելության դերը։
Սահմանազատման երկկողմ հանձնաժողով կստեղծվի. Սոչիում ընդունված հայտարարության տեքստը
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Լրահոս
0